top of page



«Խնձորենիների Կղզի» Հեղինակ՝ Լևոն Մկրտչյան
We passed upon the stairs We spoke of was and when Although I wasn't there He said I was his friend Which came as a surprise I spoke into his eyes I thought you died alone A long long time ago Դեվիդ Բոուի - Երեխանե՜ր։ Դիմավորե՜ք ձեր նոր համադասարանցուն։ Անունը Գայ է։ Գայ Միրդինյան։ Ընկեր Բաբայանը մեր մաթեմի դասատուն ու նաև դասղեկն էր։ Գիրուկ, քառասունն անց կին էր, մազերը՝ սպիտակող, հումորով, էներգիան ու խարիզման՝ տեղը։ - Լավ կնայեք, չէ՞։ Չիմանամ նեղում-մեղում եք, հա… Դասարանո
Apr 1316 min read


«Կադաստր կամ Չարի Քավարան» Հեղինակ՝ Սիմա Սեդրակյան
— Բարև ձե․․․ — Սարքից թերթիկ վերցրե՛ք ու հե՛րթ կանգնեք, — առանց Տիգրանի վրա նայելու` ասաց ճղճղան ձայնով կինը։ Տիկնոջ ճակատը թաքնված էր անձրևանոց հիշեցնող մազափնջի տակ, իսկ շպարի շերտն այնքան հաստ էր, որ որոշ հատվածներում արդեն ճաքել էր։ Վագրենավոր վերնաշապիկին ամրացրած մետաղական պիտակի վրա գրված էր «Ռոմելլա»։ — Չէ՛, ես ուրիշ հարցով եմ․․․ — Տղա՛ ջան, բոլորն էլ ուրիշ հարցով են, — Ռոմելլայի ձայնը գրատախտակ քերծող եղունգի պես էր հնչում։ — Հարցերի համար էլ են թերթիկ քաշում։ — Ե-ե
Apr 1132 min read


«Քարկտիկ» Հեղինակ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Он в руки воздух взял, который был осязаемее воска. И понял, что сидеть в конторе — неважный метод руководства. Владимир Уфлянд Նա բուռը օդ վերցրեց՝ Մեղրամոմից էլ մածուցիկ: Բայց դե հոգուն կպած էր ցեց. Որ կյանքը նեղ է, հանց խցիկ: Վլադիմիր Ուֆլյանդի մոտիվներով Կենտրոնը դատարկոտ էր դեռ, արտասահմանցի համարյա չկար, սովորական մարդ էլ քիչ էր, չնայած վտարանդի արցախցիների համար իրեր դեռ հավաքում էին Թորգոմի սիրած այգում, բայց էնտեղ էլ մարդ չկար, բացի մի աղջկանից, Թորգոմը բերեց մի քանի
Apr 427 min read


«Եղիցի Լույս» Հեղինակ՝ Տիրայր Մխիթարյան
-Զարթուն ե՞ս։ -Հա, բարձրացի։ -Մենակ ե՞ս։ -Երգարացնըմ ես։ Սևազգեստ, բարձրահասակ անձնավորությունն արագ անջատեց հեռախոսը։ Մի քանի վայրկյան անշարժ կանգնեց մուտքի մոտ՝ սառը, խոնավ գիշերվա օդի մեջ։ Նրա շնչից թեթև գոլորշի էր դուրս գալիս, որը խառնվում էր քաղաքի մշտական մառախուղին։ Ապա խորը ներս քաշեց գարշահոտ, էժանագին ծխախոտի ծուխը թոքերի մեջ, պահեց մի քանի վայրկյան, հետո դանդաղ բաց թողեց։ Ծուխը խառնվեց մառախուղին ու անմիջապես անհետացավ։ Մատների մեջ պահելով դեռ կիսավառ գլանակը, մ
Apr 215 min read
bottom of page