top of page

Search


Մրցույթը հայտարարվում է սկսված
Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական Գրական Մրցույթը՝ #Armcon2023 -ը, Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին: Պատահական չէ մրցույթի խորհրդանիշը՝ հինգգլխանի վիշապը, որից հորդում են ջրի հոսանքներ։ Միգուցե Արշալույս 5 վիշապաքարը պատմում է մեր լեռնաշխարհի առաջին մոգական պատմությունը։ ~ Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք կանոններին https://www.armcon.am/ կայքում և ուղարկեք Ձեր աշխատանքները՝ armconcontest@gmail
frunz8
Jul 10, 20231 min read


#Արմկոն2021 «Նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի վեր», հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան
Մայիս, 2121թ. Վաղը գիշերը սպասվում է վերջին 20 տարվա ընթացքում Պերսեիդների ամենահզոր հոսքի գագաթնակետը: Այդ մասին ինձ հայտնեց տղաս` հիացմունքով ցույց տալով հյուրասենյակի վիրտէկրանին1. NewDiscovery ալիքն իր ամենասիրելիներից մեկն էր: Պատկերը մի փոքր դողում էր. անցյալ ամիս կինս մի վայրկյանով շրջվեց, և մեր կրտսերը հասցրեց իր շիշը նետել հոլոպրոյեկտորի վրա: Մենք այն խելամտորեն ամրացրել էինք առաստաղին՝ նման ճակատագրից խուսափելու համար: Նուրբ տեխնիկան չկարողացավ դիմակայել չկոտրվող հա
frunz8
Oct 20, 202112 min read


#Արմկոն2021 «Ժամանակի զինվորները», հեղինակ՝ Լիլիթ Մանարյան
Մի քանի օրում Երևանն անճանաչելի էր դարձել: Եվ թեև գիշերվա երեքն էր, մթից էլ մութ էր, ու ես խելագարի պես արագ էի քշում՝ մեքենայից երևում էր փողոցներում անթիվ-անքանակ փոսերից բարձրացող ծուխը… Այդ ծուխը սարսափելի էր նրանով, որ իր քողում պահում ու ծածկում էր ռմբակոծության հետևանքները՝ տների, խանութների, հնագույն շենքերի փլատակները... ես հիմա էլ եմ դժվարանում ասել «զոհերի», մենք այն ժամանակ էլ ամբողջ ուժով ձևացնում էինք, որ նրանք չկան՝ անհետ կորած են: Բայց անհետ էլ ու՞ր է կարելի կ
frunz8
Oct 16, 202116 min read


#Արմկոն2021 «Հեքիաթ գորգագործի մասին», հեղինակ՝ Լիանա Խաչատրյան
Պատմությունը սկսվում է մութն ընկնելուն պես… Փսփսոց: Քամու ետևից քարշ եկող ստվերներ: Բամբասում են` Արևելքից Աստված է գալիս: Քայլում է դեպի Արևմուտք... Լճի ափին վանակատուները լսում են գիշերվա բամբասանքը: Սպասում են լիալուսնին: Արևի հայելին է: Նրա կաթի մեջ արտացոլվում են աշխարհի բոլոր բշտիկները: Քամիները նրանց համար սուլոցով հաշվում են օրերը, թռչունները կռկռում են աշխարհի անեծքներից, կույր որդերը պատմում են դիակների համից: Վանակատուները լուռ են: Սրում են աչքերը: Լսում են: Սպասու
frunz8
Oct 12, 202112 min read


#Արմկոն2021 «Միջնաբերդյան պատմություններ: Ասք Չորս Գագաթների քաղաքի մասին», հեղինակ՝ Հայկ Հովյան
Որպես Միջնաբերդում ծնված ու իր ողջ կյանքն այստեղ ապրած պատմագիր, ինձ համար բավականին դժվար է հավաքել ու գրի առնել բոլոր այն առեղծվածային պատմությունները, որ պարուրում են այս հնամենի քաղաքը: Սակայն, հաշվի առնելով Մեծն Իշխան և քաղաքագլուխ Թեոդորոսի առջև հանձն առած պարտավորությունները, ես խոստանում եմ գրի առնել գիտեցածս ամենայն անաչառությամբ ու մանրամասնությամբ` ինչը և կվայելի Չորս Գագաթների քաղաք Միջնաբերդի մասին Պատմությանը: *** Չկա որևիցե ստույգ հիշատակում այն մասին, թե ովք
frunz8
Oct 11, 202110 min read


#Արմկոն2021 «Հայեցողի աչքը», հեղինակ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյան
«Դեկավիրոն» շարքից Գյուղատնտեսությունից Ոսկանն էր հասկանում, հիշեց Գուրգենը, որոշեց զանգահարել, մի տասը տարի չէին հանդիպել, հեռախոսի համարն էլ իր հի՜ն նոթատետրում գտավ՝ էն իրանց վարձովի բնակարանի, - իրանց մայրական բնակարանինն անգիր հիշում էր՝ 345678, դպրոցական ժամանակներից, բայց դե դա վաղուց էին ծախել: - Այո՞, - մի քնքուշ ձայն: - Կներեք, կարող ե՞մ խոսել Ոսկանի հետ: - Ոսկան, քեզ Գուրգենն է կանչում: - Սառա, դու ե՞ս: - Դե իհարկե: - Տասնհինգ տարվա արանքից ձայնս ո՞նց ճանաչեցիր: -
frunz8
Oct 6, 202118 min read


#Արմկոն2021 «Շիլան Շեյա և Խուշթանական հրեշները», հեղինակ՝ Նելլի Ղալեչյան
-Շիլան, հե՜յ, Շիլան…, - երազներից հանկարծ ետ բերեց փոբնուխներից մեկը: Դե տեսքով բոլորն էլ նույն անգույնն են՝ չտարբերեցի, - Շիլան, Ֆավլիլիանից շտապ պատվեր ենք ստացել: Ավագները քեզ են առաջադրել գործի համար: Մյուս Սպասավորները, հմմ, կարճ ասած՝ պատրաստվիր… ԱՐԱ՛Գ: Մեր անգույնը «կարևոր» լուրը տեղ հասցրեց ինձ, համոզվեց, որ ստացել եմ ու արագ ջնջվեց սենյակից: Իսկ մարսելու դժվար ու ցավոտ գործողությունները, ինչպես միշտ, մնացին իմ ուսերին: Չէ՜, չմտածեք՝ բողոքում եմ, ամենևին, ուղղակի երե
frunz8
Sep 29, 202114 min read


#Արմկոն2021 «Շենին Սըրտը», հեղինակ՝ Արսեն Թավադյան
Ինչքան կան այս գետը և լեռները, այնքան կանգուն է մեր Շենը: Պապերը պատմել են թոռներին, թոռներն՝ իրենց թոռներին, թե ինչպես են մետաղ ձուլած հսկաները, որոնք իրենց երկնքի որդի էին կարգել և ուզում էին նվաճել Վերին ծովից մինչև Ներքին ծով՝ բոլոր երկրները, փորձել գրավել մեզ, բայց լեռներ մագլցելիս երկար մորուքները նրանց խանգարել են, իսկ նուրբ մետաղը՝ ծռվել մեր նետած քարերից: Դեռ փոքր ծառերը չէին մեծացել, երբ այլ մարդիկ, ովքեր խոսում էին այլ լեզվով, բայց կրում էին չարիքի նույն որդը, հայտ
frunz8
Sep 20, 20219 min read


#Արմկոն2021 «Հերոսածին», հեղինակ՝ Լուսինե Շահնազարյան
1 «Մարդը սահմանափակ է։ Նրա ազատ կամքը սկսվում է սեփական վերջավորության գիտակցումից ու հենց այնտեղ էլ վերջանում։ Այլ կերպ լինել չի կարող։» Այսպես խոսեց առաջին սերնդի մարդակերտ խաչագողը։ Խաչագողի Առաջին Կտակարան։ ------------------------------------------ Աչքերս հազիվ բացեցի։ Շուրջս դատարկ։ Մեջս դատարկ։ Երեք գիշեր ոչ էնա քնած, ոչ էնա արթուն՝ թմրածության ու օյաղության շեղբերի վրա լարախաղացի նման խաբսեր էի տալիս կյանքիս թելին։ Մի պահ մտքովս անցավ՝ էս կարգի ցավը կարերից չի։ Չէ՜, է
frunz8
Sep 18, 202110 min read


#Արմկոն2021 «Կարեկցանք», հեղինակ՝ Լևոն Մկրտչյան
Տարաման փոքրիկ գյուղ էր։ Ժամանակին մեծ, իհարկե, բայց հետո շատերը սկսեցին Ինաբե գնալ՝ հեշտ փողի հետևից։ Ինաբեն մեծ քաղաք էր, ու էլ ավելի էր մեծացել կողքի պղնձի հանքերը գտնելուց հետո։ Պղնձին կարմիր ոսկի էին ասում, իսկ հանքերում միշտ ավել մարդիկ էին պետք։ Գնացողները սովորաբար ասում էին՝ փող կաշխատենք, կվերադառնանք, տուն կառուցել կտանք այգով, բայց տենց էլ գնում էին, անվերադարձ։ Այդ ամենի հետ մեկտեղ Տարաման բարեկեցիկ էր։ Մարդիկ աշխատասեր էին ու բարի, խրճիթները պարզ էին, հնամաշ, բա
frunz8
Sep 17, 20219 min read


#Արմկոն2021 «Կայսերական Դիկխենը և Մեծն եռյակը», հեղինակ՝ Նելլի Ղալեչյան
«...Քամոտ հողերի արեգակները, որպես կանոն, Դէկեշի կողմից են ծագում, հետո՝ Յանխենի և ավարտում են իրենց ուղին Շանխէի հողերում: Նրանք աստիճանաբար լուսավորում են Բռունդ ու Խայհ, Մոռգոն, Սահլառ... լեռնաշղթաների մթին անկյունները՝ արթնացնելով ներսում հոսող Սախշենին, Խորշենդին և Նաանին…» ...Արևագալը միշտ էլ խորհրդանշական է եղել Քամիների կայսրության համար: Սերնդե-սերունդ դիկխենցիները նախորդել են մնացած ազգերին և ոչ միայն արևների հարցում. նրանք հմուտ հմայիչներ են, անփոխարինելի ռազմիկներ
frunz8
Sep 14, 202114 min read


#Արմկոն2021 «Պատը», հեղինակ՝ Արման Գասպարյան
Բաբկենին իմպրովիզացված բեմահարթակ բարձրացրին ձեռնաշղթաներով, աչքերն ու բերանը կեղտոտ լաթերով կապած։ Հավաքվածները հոգոց հանեցին։ Լավ մարդ էր Բաբկենը։ Ամբողջ կյանքը գլուխը կախ աշխատել էր իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Երբեք ոչ ոքի հետ կոնֆլիկտի մեջ չէր մտնի, աչքն ուրիշի ունեցվածքին չէր դնի։ Հանգիստ, ժպտերես, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Մի մատնաչափ բնակավայրի միակ տրանսպորտային միջոցը Բաբկենի՝ երկու ծանրաքաշ ձիերին կապված «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի թափքն էր, Բաբկենի «
frunz8
Sep 10, 202122 min read


Մրցույթը հայտարարվում է սկսված
Մեկնարկում է երրորդ Համահայկական Գրական Մրցույթը՝ #Armcon2021-ը, Ֆենթեզի և Գիտաֆանտաստիկա ժանրերում Մրցույթի խորագիրն է՝ «Դեպի Վեր»: #Armcon2021 -ին կարող են մասնակցել բոլո՜ր ֆանտաստները, բիբլիոմանները, սկսնակ ու հմուտ ստեղծագործ հոգիները, անսկիզբ և անվերջ երազողները: Լավագույն 15 աշխատանքները, Bookinist / Բուկինիստ գրախանութի աջակցությամբ, կտպագրվեն ժողովածուի տեսքով: Հետաքրքրե՞ց ուրեմն Ձեր աշխատանքներն ուղարկեք՝ armconcontest@gmail.com հասցեին, Մայիսի 1-ից մինչև Օգոստոսի
frunz8
May 1, 20211 min read
bottom of page