top of page



#Աստղային_հորիզոն «Սիրտը», Հեղինակ՝ Լորխան
Կարմիրն ու Ճերմակը քանդում էին սրտի հյուսվածքները` ավելի ու ավելի մխրճվելով Աստվածային Սիրահարի Իրական Սրտի մեջ: Թանձր արյունը ժայթքում էր վերքերից ու ծորում: Շտապել էր պետք. հարևան խորշում էին Կանաչը, Մանուշակագույնը և Սևը: Մրցակցությունն անողոք էր: Սրտի մեջ փորված թունելները տարածվում էին բոլոր ուղղություններով: Վերջ չկար: Մետաղյա սղոցներն աշխատում էին անդադար, սիրտը խժռվում էր անընդհատ, հյուսվածքը կտրտվում էր մանր պատառների և տեղափոխվում Կայաններ: Արդեն մի քանի էոն էր, ինչ
Nov 21, 20242 min read


#Աստղային_հորիզոն «Դեպի նոր տուն», Հեղինակ՝ Արթուր Առաքելյան
Վառվեցին լույսերը, դանդաղ բացվեցին իրար կողքի շարված կրիոխցիկները, սենյակը լցվեց հորանջող, ձգվող, հնամաշ կոմբինիզոններն անշտապ հագնող մարդկանցով: «Բարի արթնացում, 26-րդ հերթափոխ», - հնչեց անհաղորդ ձայնը բարձրախոսից։ - «Բժիշկ Նակամուրա, շտապ մոտեցեք 6-րդ բուժխցիկ։ Ինժեներ Ֆաբիո Սանչես, մոտեցեք 4-րդ շարժիչի սեկտոր, խափանվել է սառեցուցիչը…» - Qué diablos… Աչքդ չբացած միանգամից գործի են ուղարկում, բա՞ սա կյանք ա, - բողոքեց Սանչեսն իր կողքին նստած կնոջը: «Ավագ մոլորակագետ Լուսինե
Nov 20, 20248 min read


#Աստղային_հորիզոն «Զուգահեռ իրականություն», Հեղինակ՝ Սաթենիկ Ղազարյան
Արևի շողը պատուհանից ներս էր ընկել։ Փոշեհատիկները, միմյանց հերթ չտալով, պարում էին շողքում։ Մերկ ոտնաթաթը դրեց տախտակե հատակին․ բեմը սպասում էր։ Մոտեցավ արևաշողքին, ներսում ներկայացում էր։ Հետո մերկ ոտքերը քայլեցին մակերևույթով։ Ամենօրյա կրկնվող վարժություններից մարմնի զգայունությունը բացարձակ էր։ Էներգետիկ կուտակումները, որոնք բերել էր բեմ, մարդկային կերպարանքներ էին ստացել, շարժվում էին շուրջը։ Նրանց հետ պարում էր, խոսում․․․ Ափը պարզեց, շոշափեց օդը, հետո հավաքեց, շաղախեց ու
Nov 16, 20248 min read


#Աստղային_հորիզոն «Երազացանց», Հեղինակ՝ Սիմա Սեդրակյան
23։00 Կյանքիս ամենամեծ սարսափը՝ կաթվածահար քունը, մարմինս անկողնուն էր գամել։ Քամու հանկարծակի պոռթկումը բացեց պատուհանը՝ խճճելով թափանցիկ վարագույրը։ Տեսադաշտիս վերջում հազիվ նկատելի մի շարժում զգացի։ Ես մենակ չէի. ինչ-որ բան, պատերը ճանկռելով, սողում էր հատակին ու մոտենում անօգնական, անշարժ մարմնիս... 21։00 Երբ մտա ներս, Փիրումյանը, հիվանդանոցային շապիկը հագին, նստած էր մահճակալին։ Մտովի շնորհակալություն հայտնեցի, որ մարքեթինգի բաժնի վաթսունամյա գիրուկ տնօրենն ինձ մեջքով չէ
Nov 14, 20249 min read


#Աստղային_հորիզոն «Ինչպե՞ս կառուցել Դայսոնի գունդ», Հեղինակ՝ Լևոն Մկրտչյան
Ինչպե՞ս կառուցել Դայսոնի գունդ։ Առաջինն, ինչ պետք է իմանաք. Դայսոնի գունդը հսկայական կառույց է, որն իր մեջ է թակարդում մի ամբողջ աստղ՝ հնարավորություն ստանալով կուտակել ու փոխակերպել աստղի էներգիան։ Նման մեգակառույց ստանալու հետ կապված երեք հիմնական խնդիր կա։ Ինչպե՞ս ապահովել նյութի ահռելի այն քանակը, որից կառուցվելու է գունդը։ Ինչպե՞ս կազմակերպել շինարարական աշխատանքները։ Ինչպե՞ս անել, որպեսզի նյութը կարողանա կլանել, կուտակել ու փոխակերպել աստղի էներգիան։ Մոռացա ներկայանամ։
Nov 11, 20246 min read


#Աստղային_հորիզոն «Հավասարների քաղաքը », Հեղինակ՝ Լիաննա Խաչատրյան
- Հաշվարկներ քո օգտին չեն: Ողջ մնալու հավանականությունը ամեն վայրկյան ավելի փոքր է։ Քաղաքի գիշերային լույսերը սողում են սաղավարտի ապակու վրայով։ Մոտոցիկլետիդ սուլոցը խլացնում է ականջակալիդ մեջ լսվող Նինվեի ձայնը։ -077448, չորս կիլոմետր անց պարեկների նոր խումբ է քեզ սպասում։ Նրանք ունեն կրակելու իրավունք։ Հանձնվելը, հավանաբար, տրամաբանական քայլ է։ « Լռի՜ր, Նինվե»: Դու լսում ես պարեկների էլեկտրոնային մոտոցիկլետների՝ ականջ ծակող սուլոցը։ -077448, ճանապարհը փակ է։ Բոլոր հա
Nov 9, 202410 min read


#Աստղային_հորիզոն «Մատիտներից արյուն է գալիս», Հեղինակ՝ Թեգլե
1. Երազին անվերջ գալիս էր դպրոցը։ Տեսնում էր իրեն անկողնում պառկած մտածելիս՝ բաց թողնի Խոկումը, մի քիչ էլ քնի ու ավելի առույգ գնա Ապրումակցմանը, թե ստիպի իրեն արագ հագնվել ու տանից դուրս գալ։ Մեկ այլ երազում նստած էր Օրագրման դասին ու ինքնամփոփ գրելու փոխարեն հետևում էր դասընկերների՝ երկարուկ գործիքները բռնելու ու սպիտակ ռետրոքառակուսիներով շարժելու տանջանքներին։ Վեր թռավ մտքով, որ ուշանում է դպրոցից, սկսում էր հանգստացնել արագ խփող սիրտը մինչև տեսնում էր կողքը պառկած խռմ
Nov 8, 20248 min read


#Աստղային_հորիզոն «Հականյութ (Antimatter)», Հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան
Գլուխ 1 Աստղերը սառն էին և անտարբեր Անդադար թրթռացող կարմիր կետը ասես հիպնոտիկ ուժ ուներ. Կապիտանը արդեն մի քանի րոպե շշմած նայում էր վիրտէկրանին¹, մոռանալով թարթել։ Ծանուցման անդուր ձայնը նրան հանկարծակիի բերեց՝ արդեն հույսը կտրել էր, որ մինչև ճաշի ժամը իր նավի հերթը կհասնի։ «Յուպիտեր 2.0»²-ի գլխավոր կայարանը Ծիր Կաթինում ամենամեծն էր, սակայն հանրությանը ավելի հայտնի էր որպես ամենադանդաղ սպասարկողը։ Կառավարման վահանակին մատների թեթև հպումով կապիտանը ուղարկեց նավը լցակայան,
Nov 5, 20248 min read


#Աստղային_հորիզոն «Օնեիրա», Հեղինակ՝ Մանվել Կարապետյան
- Իմ ամուսինը,- ասաց երիտասարդ, սիրունատես կինը քառասունն անց տղամարդուն,- դարձել է դյուրաբորբոք, չար և օր օրի նմանվում է հրեշի։ Եվ ձեր հավաստիացումը, որ նա կկազդուրվի, չի կատարվել։ Տղամարդը գլուխը կախեց։ - Գիտեք, նման դեպք մեզ մոտ չի եղել։ Ճիշտ է, մենք նորաստեղծ կազմակերպություն ենք, սակայն նման դեպք չի հանդիպել։ Պատմեք ամեն ինչ, սկզբից։ Տղամարդը ստում էր։ Վիճակագրություն նա չուներ։ Ընկերությունը նոր էր ստեղծվել։ Ֆինանսներ էլ չուներ մեծ տարածք վարձելու համար ու հիմա կնոջն ըն
Nov 2, 202410 min read


#Աստղային_հորիզոն «Անցյալի ստվերներ», Հեղինակ՝ Դավիթ Գաբրիելյան
Կարինի երկինքը հետաքրքիր փայլ ունի։ M դասի կարմիր հսկայից արձակվող թույլ ճառագայթները ցերեկային երկինքը լցնում են զմրուխտի փայլով՝ նման Երկրի հյուսիսափայլին, իսկ գիշերների թանձրությունը լուսավորվում է միայն հաճախ պատահող կայծակնափայլ ամպրոպներից։ Միջաստղային ճանապարհների «խուլ հատվածում» գտնվող այս մոլորակը այցելուներ գրեթե չի ունենում․ Կարապի թևից Պերսևս տիեզերական անցումներ հազվադեպ են լինում գալակտիկայի խավար գոտու պատճառով։ Հենց այդ անցումներն իրականացնող աստղագնացների
Nov 1, 20247 min read


#Աստղային_հորիզոն «Էքզոկալցիտ․ Մոզրովի կապույտ առեղծվածը», Հեղինակ՝ Անի Մարդոյան
«Հարգելի՛ դոկտոր Եվա Զորթյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի անունից պատիվ ունենք հրավիրելու Ձեզ՝ որպես միջազգային ճանաչում ունեցող հետդոկտորական գիտաշխատողի, մասնակցելու բացառիկ հետազոտական ծրագրի, որի առարկան է Հայաստանի Վայոց Ձորի քարանձավներից մեկի՝ Մոզրովի անոմալ ակտիվության ուսումնասիրությունը։ Ձեր հետազոտության առարկան է լինելու քարանձավում ընթացող երևույթների և պրոցեսների ուսումնասիրությունը, ներառյալ՝ հնարավոր միկրոկենսաբանական ակտիվությո
Oct 29, 202410 min read


#Աստղային_հորիզոն «Ուտոպիայի գինը», Հեղինակ՝ Արթուր Առաքելյան
Վիրտոպիայում ամեն ինչ հնարավոր էր. ընտրիր ցանկացած կերպարանք ու բնակվիր ցանկացած աշխարհում։ Եթե եղածները չես հավանում, կարող ես հավերժությունից ժամանակ ծախսել ու ստեղծել քո սեփական աշխարհը։ Չնայած լայն ընտրությանը, հիմնադիրները սովորաբար նախընտրում էին բանական մարդու դասական արտաքինն ու ապրում նյութական իրականության տարբեր վայրերն ու դարաշրջանները նմանակող աշխարհներում։ Նորեկները, ովքեր նյութական իրականությունում ծնվածներից մի քանի սերունդ հետո էին լույս աշխարհ եկել, իրենց չէ
Oct 27, 20248 min read


#Աստղային_հորիզոն «Մանթրաշ և ուպս», Հեղինակ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյան
Նվիրվում է բոլոր նողկալի կարապներին Շորժայի եռագլուխ հրվանդանիկից դեպ Արտանիշի հրվանդանը՝ Մեծ Սևանի ափեզրին մոտիկ, սարի միջով քարքարոտ ճամփա կա, ապառաժների սուր ծայրերը՝ ցից, բայց Սիմոնի ջիփն այդտեղով կարող է անցնել, ու գնացի՜ն մինչև… Մետաղյա այծը լավ երևում էր Եռաժայռի գագաթներից մեկին: -Վախտին էս սաղ ջրի տակ էր,- ասաց Սիմոնը,- Սևանի հատակով ենք գնում: Պապս ասում էր՝ էս երեք ժայռը ջրից ցցված կղզյակներ էին, ինքը իրա հոր հետ գալիս նավակով ստե իշխան էին բռնում բլեսնայի վրա: Էնք
Oct 25, 20249 min read


#Աստղային_հորիզոն «Արմենիկում», Հեղինակ՝ Լուսինե Շահնազարյան
Բանակից նոր էի եկել, երբ առաջին անգամ կարդացի Բորխեսի «Բաբելոնյան Գրադարանը»։ Էն տարիներին հարցնեիք՝ ինչ եմ մտածում Բորխեսի կամ ընդհանրապես գրողների մասին, կասեի, որ դրանցից ավելի անբովանդակ մեկ էլ գրականագետներն են։ Ուղղակի սերս գրող էր։ Անընդհատ ինքնագրվող բանաստեղծություն-աղջիկ, որ ամեն օր մի նոր մտքով էր վառվում. խելացի կոշիկների արտադրությունից մինչև տնական լավանդայի օճառների վաճառքը։ Ես եմ մեղավոր։ Ինձ գցեցի նրա ջրերը։ - Մենակ մի բան եմ ուզում, - ասում էի բանակային ընկե
Oct 22, 202412 min read


#Աստղային_հորիզոն «Վերադարձ», Հեղինակ՝ Սերգո Մխիթարյան
Գլուխ 1 - Պրոֆեսոր Իսիկամի, Գործակալության ներկայացուցիչ Այզեկ Դիրակը պատրաստ է Ձեզ ընդունել։ Խնդրեմ, ներս անցեք։ - Ա՞յզեկը,- զարմացավ պրոֆեսորը,-ոչ պարոն ֆոն Բրաունն անձա՞մբ։ Ես խնդրել էի,- նա մի պահ լռեց, կարծես մտքերն էր ուզում հավաքել ու նորից շարունակեց,- հասկանո՞ւմ եք, հարցն այնքան անձնական է, որ ես խնդրել էի, որ նա անձամբ ինձ ընդունի։ - Օ, հասկանում եմ Ձեզ, պրոֆեսոր Իսիկամի,- հնարավորինս քաղաքավարի սկսեց պատասխանել քարտուղարուհին, սակայն վերջ
Oct 19, 20249 min read
bottom of page