top of page

ԿԱՆՈՆՆԵՐ

Արմկոն 2025 I «ՔԱՂԱՔ»


Ֆանտաստ գրողների թվով 5-րդ մրցույթը:


1. Ընդհանուր տեղեկատվություն

Ժանր՝ Ֆանտաստիկա և ֆենթեզի (ընդհանրացված՝ ֆանտաստիկա)

 

Ենթաժանր՝ Քաղաքային ֆանտաստիկա

     Քաղաքային ֆանտաստիկան ժանրի ուղղություն է, որտեղ իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից աշխարհում՝ զուգորդված ֆենթեզի կամ գիտաֆանտաստիկ տարրերով (օրինակ՝ այլմոլորակայինների կամ առասպելական արարածների հայտնվելը, մարդու և գերբնական էակների համագոյակցությունը կամ հակամարտությունը, ինչպես նաև այլ փոփոխություններ քաղաքային միջավայրում)։
    Նման գործերի օրինակ կարող են հանդիսանալ Սերգեյ Լուկյանենկոյի “Ночной дозор”, Ջիմ Բուչերի “The Dresden Files”, Գերի Տերտլդավի “The Case of the Toxic Spell Dump" ստեղծագործությունները:

Մրցույթի սահմանափակումները և առանձնահատկությունները՝


Ներկայացվող աշխատանքներում դեպքերը պետք է առնչվեն Հայաստանի ժամանակակից քաղաքային միջավայրին։
       Չնայած որ քաղաքային ֆանտաստիկան վերաբերում է ինչպես հնարովի, այնպես էլ՝ իրական քաղաքներին, այս մրցույթի շրջանակներում ներկայացված գործերի իրադարձությունները հիմնականում պետք է ընթանան Հայաստանի առկա քաղաքային միջավայրում:  Հեղինակը կարող է դրանք կապել ալտերնատիվ/զուգահեռ, հորինված քաղաքների հետ:
       Քաղաքային ֆանտաստիկան կարող է ընթանալ անցյալում, ներկայում, ապագայում, սակայն այս մրցույթի շրջանակներում այն հիմնականում պետք է տեղի ունենա ներկա ժամանակում: Հեղինակը կարող է օգտագործել տարատեսակ սյուժետային հնարքներ (օրինակ, ժամանակի մեքենա, ժամանակային պորտալներ, պայծառատեսություն և այլն)՝ անդրադառնալով ինչպես ապագային, այնպես էլ` անցյալին:  
      Քաղաքային ֆանտաստիկայի հիմնասյուներից են քաղաքային լեգենդները: Մենք խրախուսում ենք հեղինակներին օգտագործել առկա լեգենդները: Նման աշխատանքները, մնացած հավասար պայմանների պարագայում, ավելի բարձր կգնահատվեն: 


Լեզու՝ Հայերեն
Աշխատանքների ընդունում՝ հուլիսի 5-ից հունվարի 10, 2026թ.
Մեկ մասնակցի կողմից ներկայացվող աշխատանքների քանակը՝
անսահմանափակ

Տեխնիկական պահանջները՝
● Աշխատանքի ծավալը պետք է լինի նվազագույնը 25 հազար նիշ,
առավելագույնը` 60 հազար նիշ,
ներառյալ բացատները,

● Աշխատանքը պետք է լինի ամբողջական, ավարտուն և կոհերենտ,
● Աշխատանքը պետք է լինի խմբագրված և սրբագրված,
● Աշխատանքի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝
UNICODE (Sylfaen) համակարգի,


Վիճելի դեպքերում վերջնական որոշումը կայացվելու է կազմակերպիչի կողմից:


Աշխատանքների հրապարակումը՝ մրցույթին ներկայացված աշխատանքներից
հատընտիր գործեր հրապարակվելու են մրցույթի պաշտոնական կայքում, ինչպես նաև
ֆեյսբուքյան էջում: Լավագույն աշխատանքները տպագրվելու են ժողովածուում:


Մասնակիցների տարիքային սահմանափակումը՝ մասնակիցը պետք է լինի 16 տարեկան կամ բարձր:


2. Ինչպես դիմել


Աշխատանքները ուղարկել armconcontest@gmail.com հասցեին «Արմկոն 25. Անուն/Կեղծանուն.
Աշխատանքի անվանում» թեմայով և կցել աշխատանքը *.docx ֆորմատով: Ֆայլը
պետք է կրի «Ձեր անունը/կեղծանունը- աշխատանքի անունը» անվանումը: Նամակում հարկավոր
է նշել հեղինակի մասին հետևյալ տեղեկությունը՝


- Անուն ազգանունը և կամ գրական կեղծանունը (ըստ ցանկության)
- Տարիքը
- Հեռախոսահամար
- Աշխատանքի վերնագիրը


Ուղարկելով աշխատանքը՝ մասնակիցը հաստատում է իր համաձայնությունը մրցույթի կանոններին:


Աշխատանքների գնահատումը՝
Իրականացվելու է մի քանի փուլով՝ կախված աշխատանքներին քանակից:
Նախնական գնահատումը իրականացնում է կազմակերպիչը և գնահատելու է
ստացված գործերի համապատասխանությունը մրցույթի կանոններին: 


3. Մրցույթի ժամկետները


Աշխատանքների ընդունման սկիզբ՝
Հուլիս 5 2025
Աշխատանքների ընդունման ավարտ՝
Հունվարի 10 2026

Մրցույթի ժամկետները կարող են երկարացվել: Նման պարագայում երկարացման

մասին հայտարարությունը կտեղադրվի մրցույթի սոցիալական կայքում: 
Գնահատման ժամկետները կհրապարակվեն աշխատանքների ընդունման ավարտից հետո:


4. Աշխատանքների տպագրությունը. մրցանակներ
Լավագույն աշխատանքները կտպագրվեն ժողովածուում:

Հնարավոր են մրցանակներ՝ կազմակերպիչի, առանձին հովանավորներիկամ ժյուրիի անդամների
կողմից:


5. Լրացուցիչ տեղեկատվություն


● Գաղտնիությունը պարտադիր չէ՝ յուրաքանչյուր մասնակից ազատ է ներկայանալ
իրական անունով կամ կեղծանունով:

● Նախկինում տպագրված աշխատանքները չեն թույլատրվում մասնակցության:  
● Մրցույթի կազմակերպիչը իրավունք ունի աշխատանքը չընդունել կամ հանել
մրցույթից, եթե այն հակասում է ՀՀ օրենքներին կամ մրցույթի կանոններին:
● Աշխատանքը հանվում է մրցույթից գրագողության հայտնաբերման դեպքում:

● Հեղինակը պահպանում է աշխատանքի նկատմամբ բոլոր հեղինակային իրավունքները՝
քանի դեռ հնարավոր հրատարակչի հետ չկա իրավական համաձայնագիր:
  

● Մրցույթի կանոնները կարող են փոփոխվել կազմակերպիչի որոշմամբ՝ դրա մասին
սոցիալական կայքում հայտարարելով:


Հարցերի դեպքում՝
Գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

  • Facebook

© ARMCON 2025

bottom of page