top of page



#Արմկոն2023 «Պիծուշենի գաղտնիքը», հեղինակ՝ Զան Գալյան
Գարուն էր։ Քամին ցրել էր ամպերը, երկինքը կարծես հուզված լիներ արևի նորաթուխ ճառագայթներից։ Օդը արցունքի պես թափանցիկ էր։ Վաղորդյան ցողը դեռ նշմարվում էր թփերի վրա։ Ես որոշել էի վաղ ճամփա ընկնել, որ մինչև մութը վրա հասնելը գյուղում լինեի։ Ես հստակ նպատակով էի գնում գյուղ․ երկու ամսով գյուղի երեխաներին պիտի գրականություն սովորեցնեի։ Ինքս ինձ ուսուցչապետ հռչակած ու իմ ինքնահռչակ պաշտոնից գոհ, կպչուն ժպիտով ու երազաշաղախ աչքերս չորս արած՝ գնում էի դեպի Պիծուշեն։ Որոշել էի գնալ փո
Apr 5, 202421 min read


#Արմկոն2023 «Ասք թրի, նիզակի ու վրեժի մասին», հեղինակ՝ Արթուր Առաքելյան
Կար մի դարաշրջան, երբ աշխարհը լի էր մոգությամբ, առասպելական արարածներն ապրում էին մարդկանց կողքին, ռազմիկները փառք էին վաստակում իրենց արիությամբ, իսկ գուսանները գովերգում էին նրանց սխրանքներն իրենց երգերում։ Այդ դարաշրջանում երկրի վրա սփռված էին բազում թագավորություններ և դրանցից ամենահարուստն ու գեղեցիկը Լեռնածովքն էր։ Մի հսկա լեռնապատ երկիր, որ տարածվում էր երեք ծովերի շուրջ՝ Երկնածովի, Վիշապածովի ու Կապուտանի։ Լեռնածովքից հարավ ընկած էր Մեծ Անապատը, որտեղ ծնվում ու կործա
Apr 3, 202422 min read


#Արմկոն2023 «Վերջին վիշապի ասպետը», հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան
Գլուխ 1 Ոչ այնքան ձանձրալի էքսկուրսիան Տասնմեկամյա Դավիթը պատրաստ էր երդվել, որ սա իր կյանքի ամենաանհետաքրքիր էքսկուրսիան էր։ Ամառը մոտենում էր վերջին, և մինչև դպրոց վերադառնալը տղան հույս ուներ գոնե մի քանի հիշարժան արկած ունենալ: Սակայն դատելով վերջին արշավների միապաղաղությունից և էքսկուրսավարների անգիր արված տեքստերից՝ ոչ արկածներ, ոչ էլ հետաքրքրություն առաջացնող փաստեր չէին սպասվում: Հոգնելով էքսկուրսավարի մոնոտոն ձայնից, Դավիթը անընդհատ հետ էր ընկնում խմբից, նախընտրելով
Apr 1, 202421 min read


#Արմկոն2023 «Միջնաբերդյան Պատմություններ: Այն կողմում...», հեղինակ՝ Հայկ Հովյան
Պարող լեռների հյուսիսային լանջերը քարքարոտն էին խիստ և հատկապես մայրամուտին, երբ Լեռնաշխարհը լքող արևի ճառագայթները սողալով անց էին կենում սարերի կատարներից անդին, այդ լանջերը չարագույժ երանգներ էին ստանում: Ցերեկվա տապից բավականաչափ տաքացած ժայռաբեկորները սկսում էին ճարճատյունով սառչել, խորհրդավոր սուլոցներ արձակելով սեղմվում էին ցրտից և թվում էր թե բարձրաբերձ գագաթներն ուր որ է սկսելու էին ուս-ուսի տված շուրջպար բռնել այդ ձայների տակ: - Հին առասպելն ասում է, թե լեռներում ապ
Mar 29, 202411 min read


#Արմկոն2023 «Որտեղի՞ց են գալիս վիշապները», հեղինակ՝ Ա. Տ. Մանուկյան
Վառ աչքեր կտրուկ բացվեցին։ Հեռվում ծովերն էին աղմկում։ Գլխավերևում երկինքը մռայլ էր, մութ ու անբարյացակամ: Քամին ոռնում էր ինչպես մի կատաղի, հզոր առյուծ։ Խիտ մառախուղը, որն օձի պես սողում էր լեռնագագաթների միջով, թաքցնում էր արևի լույսը: Երկինքը բարկացած էր. և Նա նույնպես: Զուտ վայրկյաններ արթուն լինելն արդեն իսկ ուշ էր։ Պետք էր արագացնել։ *** – Այսօր պրոֆեսոր Մորգան Բ. Հերցենին, ով հայտնի ամերիկացի պատմաբան և Հարվարդի մարդաբանության պրոֆեսոր է, տեսել են պարոն Արթուր Մարեցյա
Mar 27, 202414 min read


#Արմկոն2023 «Գամփռը», հեղինակ՝ Լիանա Խաչատրյան
«…Եվ Տերը տեսնելով`գթաց նրան ու ասաց. «Մի լար»: Ապա մոտեցավ ու դիպավ դագաղին: Նրանք, որ տանում էին դագաղը, կանգ առան: Եվ Նա ասաց. «Երիտասարդ, քեզ եմ ասում, վեր կաց»: Եվ նա, որ մեռած էր, նստեց ու սկսեց խոսել …»: Քահանան նայեց հավատացյալներին: Անտաբեր էին: Մտքերով էին: Ոմանք քնել էին: Հինգ տարեկան աղջնակն ուսումնասիրում էր Աստվածամոր նկարը: Գույներ: Տիկին Ալվարդն իր կարմիր ձեռքերին էր նայում. հաստամարմին մատանին եկել էր կշիռ և տեսք հաղորդելու գործից և քնքշանքից ճաքճքած պինդ մատ
Mar 25, 20249 min read


#Արմկոն2023 «Վիշապը, որը մարդկանցից գլուխ չհանեց», հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Երեք պատերազմների մասնակից Գիժը (զինակիցների տված մականունն էր՝ տաքարյուն ու արագ բորբոքվող բնավորությանը միանգամայն համահունչ) մեքենայի ոնտնակն այնպես սեղմեց, կարծես ուզում էր ճզմեր ոչնչացներ դրան։ Գոռաց։ Լավ էր՝ մեքենայի մեջ ու շրջակայքում մարդ չկար, ոչ ոք գժի տեղ չէր դնի։ Ոչ էլ հեգնական քմծիծաղով կնայեր դեմքին, ինչպես տարածաշրջանի ամենահայտնի ու պահանջված, եթե չասենք՝ շուկան մենաշնորհի վերածած վիշապաորսը՝ Գառնիկը։ Գժի աչքերի առաջ հայտնվեց որսորդի բազուկը, որը պատված էր վիշ
Mar 22, 202415 min read


#Արմկոն2023 «Անդունդ», հեղինակ՝ Լևոն Մկրտչյան
Und wenn du lange in einen Abgrund blickst, blickt der Abgrund auch in dich hinein. Nietzsche - Պարոն Վարդանյան, ի՞նչ գիտեք «Անդունդ» համակարգի մասին։ Երբ նման հարց տալիս է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, պատասխանը լավ կլինի ձևակերպես արագ, սեղմ ու ստույգ։ Ես մեկ անգամ էլ աչքի տակով անցկացրեցի Ռյու Նակամուրայի աշխատասենյակը։ Սպարտայական պարզություն, ոչ մի ավելորդ բան։ Դատարկ պատեր, աշխատասեղան, ձախ պատը ամբողջովին թափանցիկ. «Էոլ» իմերսիվ տեխնոլոգիայի շնորհիվ քեզ թվում է
Mar 20, 202410 min read


#Արմկոն2023 «Թանաքագրություն», հեղինակ՝ Մարի Մելիքյան
[Լուսնի օր, Երեզկան] [Տրե] [21-րդ Զառիվայր] Տեղանուններ. Վերին Ցամաք, Ներքին Ցամաք, Գեհեն Աստվածներ. Բոցեղեն (նաև՝ Վահագն), Կրկնակ (նաև՝ Արեգ), Նանե, Անահիտ, Տիր, Գոյարար (նաև՝ Արամազդ) Գիշերամայրեր. Թանաք, Իժե Գեհենաբնակներ. Հատու, Սպանդարամետ 1 Երազիս մեջ՝ լույսը սուր դանակ էր դարձել ու կոկորդս էր պատռում։ Ինքս ինձ թափ տվեցի, Թանա՛ք՝ կշտամբեցի ինձ, դու լույսի ճանկերով տարվողը չես, քեզ հավաքիր։ Վերին Ցամաքը քո կարիքն ունի, լլկված աստվածները պարկուճի մեջ են, սև գույնը խրած սր
Mar 18, 202413 min read


#Արմկոն2023 «Ինքնաքար», հեղինակ՝ Թեգլե
1. - Կարող եք ներսում սպասել, մինչև տիկին Հակոբյանը մոտենա, - ասում է ինձ երիտասարդ աղջիկը ու բացում դուռը դեպի մեծ սենյակ։ Մոտենում եմ գրասեղանի դիմաց դրված երկու բազկաթոռին, մեկում տեղավորում ուսապարկս, մյուսում նստում։ Հայացքս գցում եմ աջ կողմիս պատուհանից դուրս։ Երեքուկես տարի Երևանում եմ, որից երեքուկեսն էլ գալիս եմ տիկին Հակոբյանի մոտ, ու թեև կյանքը բավականին մարսելի է թվում, ամեն շաբաթվա այցին ընդառաջ ասելիքներս չեն վերջանում։ - Ողջույն, ո՞նց ենք, - երկու րոպե առաջ մտա
Mar 15, 202415 min read


#Արմկոն2023 «Բիայնիլի», հեղինակ՝ Նելլի Ղալեչյան
«…Հնամենի աստղերը մոռացված տիեզերքի Ժամանակ առ ժամանակ գալիս են այցի, Դառնում են աշխարհի կողմն աչքերը ջրալի, Որ հիշեն իրենց քրոջը՝ վաղուց անհասանելի: Լեռնային ժողովուրդը թերևս չհիշի՝ Երկնային ծնունդն իրենց վաղեմի, Երբ ինքնուրաց լուսատուն արար - աշխարհի, Զոհեց իր բեղուն լույսը հանուն իրենց գալիքի, Եվ անունն էր նրա՝ Բիայնիլի…» Ժուկով-ժամանակով, տիեզերքի անծայրածիր խորքերից մեկում, հազարամյա աստեղատան լուսատուները համատեղ երգ էին ասում, երգում էին լույսի մասին, երբ ընտրյալ հողե
Mar 12, 202411 min read


#Արմկոն2023 «Մոռացված աստծո տաճարը», հեղինակ՝ Արթուր Առաքելյան
Աթենքի մարմարակերտ տաճարներից հեռու` քաղաքի ետնախորշում էր գտնվում Զենոբիոսի գինետունը։ Երեկոյան այստեղ էին հավաքվում հասարակ աթենացիներն ու քաղաքի ոչ այնքան ունևոր հյուրերը։ Յուղե լամպերի աղոտ լույսը հազիվ լուսավորում էր սրահն ու զարմանահրաշ ստվերներ գցում բորբոսնած պատերի վրա։ Փայտե սեղանների շուրջ խմբված այցելուները տարված էին զանազան խոսակցություններով։ Գինետան դուռը բացվեց ու ներս մտավ ցնցոտիավոր մի մարդ։ Հազիվ 35 տարեկան լիներ, բայց չարքաշ կյանքն արդեն հետք չէր թողել..
Mar 9, 202410 min read


Մրցույթը հայտարարվում է սկսված
Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական Գրական Մրցույթը՝ #Armcon2023 -ը, Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին: Պատահական չէ մրցույթի խորհրդանիշը՝ հինգգլխանի վիշապը, որից հորդում են ջրի հոսանքներ։ Միգուցե Արշալույս 5 վիշապաքարը պատմում է մեր լեռնաշխարհի առաջին մոգական պատմությունը։ ~ Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք կանոններին https://www.armcon.am/ կայքում և ուղարկեք Ձեր աշխատանքները՝ armconcontest@gmail
Jul 10, 20231 min read


Մի փոքր ինքնախոստովանություն, «մի փոքր» ամփոփում
2007-2008 թվականներին, երբ ես ու Ստեփան Սմբատյանը սկսեցինք Արմկոնը, երազողներ էինք։ Ու մենք փնտրում էինք համախոհների, որպեսզի միասին...
Nov 5, 20212 min read


#Արմկոն2021 «Նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի վեր», հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան
Մայիս, 2121թ. Վաղը գիշերը սպասվում է վերջին 20 տարվա ընթացքում Պերսեիդների ամենահզոր հոսքի գագաթնակետը: Այդ մասին ինձ հայտնեց տղաս` հիացմունքով ցույց տալով հյուրասենյակի վիրտէկրանին1. NewDiscovery ալիքն իր ամենասիրելիներից մեկն էր: Պատկերը մի փոքր դողում էր. անցյալ ամիս կինս մի վայրկյանով շրջվեց, և մեր կրտսերը հասցրեց իր շիշը նետել հոլոպրոյեկտորի վրա: Մենք այն խելամտորեն ամրացրել էինք առաստաղին՝ նման ճակատագրից խուսափելու համար: Նուրբ տեխնիկան չկարողացավ դիմակայել չկոտրվող հա
Oct 20, 202112 min read


#Արմկոն2021 «Ժամանակի զինվորները», հեղինակ՝ Լիլիթ Մանարյան
Մի քանի օրում Երևանն անճանաչելի էր դարձել: Եվ թեև գիշերվա երեքն էր, մթից էլ մութ էր, ու ես խելագարի պես արագ էի քշում՝ մեքենայից երևում էր փողոցներում անթիվ-անքանակ փոսերից բարձրացող ծուխը… Այդ ծուխը սարսափելի էր նրանով, որ իր քողում պահում ու ծածկում էր ռմբակոծության հետևանքները՝ տների, խանութների, հնագույն շենքերի փլատակները... ես հիմա էլ եմ դժվարանում ասել «զոհերի», մենք այն ժամանակ էլ ամբողջ ուժով ձևացնում էինք, որ նրանք չկան՝ անհետ կորած են: Բայց անհետ էլ ու՞ր է կարելի կ
Oct 16, 202116 min read


#Արմկոն2021 «Հեքիաթ գորգագործի մասին», հեղինակ՝ Լիանա Խաչատրյան
Պատմությունը սկսվում է մութն ընկնելուն պես… Փսփսոց: Քամու ետևից քարշ եկող ստվերներ: Բամբասում են` Արևելքից Աստված է գալիս: Քայլում է դեպի Արևմուտք... Լճի ափին վանակատուները լսում են գիշերվա բամբասանքը: Սպասում են լիալուսնին: Արևի հայելին է: Նրա կաթի մեջ արտացոլվում են աշխարհի բոլոր բշտիկները: Քամիները նրանց համար սուլոցով հաշվում են օրերը, թռչունները կռկռում են աշխարհի անեծքներից, կույր որդերը պատմում են դիակների համից: Վանակատուները լուռ են: Սրում են աչքերը: Լսում են: Սպասու
Oct 12, 202112 min read


#Արմկոն2021 «Միջնաբերդյան պատմություններ: Ասք Չորս Գագաթների քաղաքի մասին», հեղինակ՝ Հայկ Հովյան
Որպես Միջնաբերդում ծնված ու իր ողջ կյանքն այստեղ ապրած պատմագիր, ինձ համար բավականին դժվար է հավաքել ու գրի առնել բոլոր այն առեղծվածային պատմությունները, որ պարուրում են այս հնամենի քաղաքը: Սակայն, հաշվի առնելով Մեծն Իշխան և քաղաքագլուխ Թեոդորոսի առջև հանձն առած պարտավորությունները, ես խոստանում եմ գրի առնել գիտեցածս ամենայն անաչառությամբ ու մանրամասնությամբ` ինչը և կվայելի Չորս Գագաթների քաղաք Միջնաբերդի մասին Պատմությանը: *** Չկա որևիցե ստույգ հիշատակում այն մասին, թե ովք
Oct 11, 202110 min read


#Արմկոն2021 «Հայեցողի աչքը», հեղինակ՝ Գևորգ Տեր-Գաբրիելյան
«Դեկավիրոն» շարքից Գյուղատնտեսությունից Ոսկանն էր հասկանում, հիշեց Գուրգենը, որոշեց զանգահարել, մի տասը տարի չէին հանդիպել, հեռախոսի համարն էլ իր հի՜ն նոթատետրում գտավ՝ էն իրանց վարձովի բնակարանի, - իրանց մայրական բնակարանինն անգիր հիշում էր՝ 345678, դպրոցական ժամանակներից, բայց դե դա վաղուց էին ծախել: - Այո՞, - մի քնքուշ ձայն: - Կներեք, կարող ե՞մ խոսել Ոսկանի հետ: - Ոսկան, քեզ Գուրգենն է կանչում: - Սառա, դու ե՞ս: - Դե իհարկե: - Տասնհինգ տարվա արանքից ձայնս ո՞նց ճանաչեցիր: -
Oct 6, 202118 min read


#Արմկոն2021 «Շիլան Շեյա և Խուշթանական հրեշները», հեղինակ՝ Նելլի Ղալեչյան
-Շիլան, հե՜յ, Շիլան…, - երազներից հանկարծ ետ բերեց փոբնուխներից մեկը: Դե տեսքով բոլորն էլ նույն անգույնն են՝ չտարբերեցի, - Շիլան, Ֆավլիլիանից շտապ պատվեր ենք ստացել: Ավագները քեզ են առաջադրել գործի համար: Մյուս Սպասավորները, հմմ, կարճ ասած՝ պատրաստվիր… ԱՐԱ՛Գ: Մեր անգույնը «կարևոր» լուրը տեղ հասցրեց ինձ, համոզվեց, որ ստացել եմ ու արագ ջնջվեց սենյակից: Իսկ մարսելու դժվար ու ցավոտ գործողությունները, ինչպես միշտ, մնացին իմ ուսերին: Չէ՜, չմտածեք՝ բողոքում եմ, ամենևին, ուղղակի երե
Sep 29, 202114 min read
bottom of page