top of page
Search
  • Writer's picturefrunz8

Մրցույթը հայտարարվում է սկսված

Մեկնարկում է Ֆանտաստիկա և ֆենթեզի ժանրերում չորրորդ համահայկական Գրական Մրցույթը՝ #Armcon2023-ը,


Այս տարվա նախաձեռնությունը առանձնահատուկ է՝ այն նվիրված է հայկական դիցաշխարհին:


Պատահական չէ մրցույթի խորհրդանիշը՝ հինգգլխանի վիշապը, որից հորդում են ջրի հոսանքներ։ Միգուցե Արշալույս 5 վիշապաքարը պատմում է մեր լեռնաշխարհի առաջին մոգական պատմությունը։

~


Մրցույթին մասնակցելու համար ծանոթացեք կանոններին https://www.armcon.am/ կայքում և ուղարկեք Ձեր աշխատանքները՝ armconcontest@gmail.com հասցեին, հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն Բուկինիստ գրախանութի աջակցությամբ՝ ժողովածուի տեսքով:



Մրցույթի ինֆորմացիոն հովանավորներն է Լրատվական ռադիոն: Գլխավոր հովանավորներն են Բուկինիստ գրախանութը և Մարան հնձան ընկերությունը:


Շապիկի ձևավորման հեղինակն է Արմեն Բալկչյանը:

1,193 views0 comments

Comments


bottom of page