top of page
Search
Writer's picturefrunz8

Մի փոքր ինքնախոստովանություն, «մի փոքր» ամփոփում


2007-2008 թվականներին, երբ ես ու Ստեփան Սմբատյանը սկսեցինք Արմկոնը, երազողներ էինք։ Ու մենք փնտրում էինք համախոհների, որպեսզի միասին երազենք։ Երկուսս պատահաբար հանդիպել էինք աշխարհահռչակ, արցախյան արմատներ ունեցող ռուս գրող Նիկ Պերումովի գրական ֆորումում, որտեղ նման մրցույթները արդեն լավ ավանդույթ էին։ Մենք փորձեցինք ներբերել այդ մշակույթը։ Ավելի քան 10 տարի անց հասկանում եմ, որ երևի ստացվեց։


Երկրորդ Արմկոնի ժամանակ մենք արդեն փորձ էինք անում Հայաստանում զարգացնել ֆանտաստիկան` որպես գրական ճյուղ։

2013-ին Արմկոնն ուներ ավելի մեծ մասշտաբ, անվանի և միջազգային ժյուրի, թվով ավելի մեծ մասնակիցներ։ Երջանկահիշատակ Կարեն Ա. Սիմոնյանը մեզ խորհուրդներ էր տալիս, իսկ աշխարհահռչակ ֆանտաստ գրող Գայ Գևրիել Քեյն ուղերձով դիմեց մասնակիցներին։ Ունեցանք կլոր սեղան, քննարկումներ։


Ստացվե՞ց զարգացնել ճյուղը։


Ավաղ մենք հասկացանք, որ դրա համար հարկավոր է ավելին, քան պարբերական գրական մրցույթները։ Հարկավոր է մշտական տքնաջան աշխատանք։ Ինչպես Կարեն Սիմոնյանն էր ասում՝ հարկավոր է ստեղծել աշխատանոց, որտեղ պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանք կտարվի։ Ես լիահույս եմ, որ այդ օրը կգա։

Լուսավոր ու տարբեր էր երրորդ, ներկա Արմկոնի ի հայտ գալը։ Ինձ դիմեց մեր նախկին երկու Արմկոնների մասնակից, մեր հարազատ ընկեր Արսեն Թավադյանը և առաջարկեց նորից անցկացնել մրցույթը` հաշվի առնելով երկրում տիրող մթնոլորտը... Վերջ ի վերջո նման մրցույթները տոն են երևակայության համար, թույլ են տալիս ամպերից վեր թռչել։ Իսկ ամպերը շատ էին և մութ։ Դրա համար էլ առաջին անգամ մենք ընտրեցինք խորագիր` «Դեպի վեր»։


Այս խորագիրը ալտերնատիվ չունի կյանքում և հատկապես այս դժվարին ժամանակներում։


Ձևավորվեց էներգիայով լցված համախոհների հավես թիմ, և մենք անցանք գործի:

Մի փոքր մրցույթի թվերի մասին։


Մրցույթին դիմել է 71 մասնակից, 86 աշխատանքներով։ Տեխնիկական կանոններին համապատասխանել են 53 աշխատանք։ Այդ ցանկից ժյուրին ընտրել է 10 աշխատանք։


Ինչո՞ւ 10։


Չնայած ստացել ենք բավականին տպավորիչ ու կրեատիվ աշխատանքներ՝ ժյուրին դժվարացավ ընտրել 10-ից ավել աշխատանք ժողովածուի մեջ ընդգրկելու համար։ Գործերը կամ ինտեսիվ խմբագրական աշխատանք էին պահանջում, կամ հեղինակը հապաղում էր կատարել այդ վերջին վճռորոշ քայլը։ Նույնը վերաբերվում է կայքում հրապարակելուն. ներկայումս դժվարանում եմ ասել, թե որ աշխատանքները կհրապարակվեն կայքում և երբ: Այս փաստը կրկին բերում է աշխատանոցի ստեղծման անհրաժեշտությանը, երբ արհեստավարժ ուղղորդմամբ յուրաքանչյուրը կկարողանա կատարելագործել իր հմտությունները։


Ես` որպես համահիմնադիր, խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր դիմորդներին անխտիր։ Այն պահին, երբ մենք դադարենք երազել, կորած ենք:

Ի՞նչ է սպասվում մեզ առաջիկայում։

  • Առաջնայինը՝ աշխատանքների վերջնական խմբագրում և ալմանախի տպագրության նախապատրաստում

  • Հանդիպումների շարք, միգուցե նաև կլոր սեղան քննարկումներ։ Դեռ վերջնական պատկերացում չկա՝ երբ, ինչպես և որտեղ

  • Ալմանախի շնորհանդես 2022-ի գարնանը

Մենք ժամանակ առ ժամանակ կկիսվենք նորություններով, հետևեք էջին։


Կարդացե՛ք, կատարելագործվե՛ք, շարունակե՛ք ստեղծագործել․․․


Շնորհակալություն բոլորին Ֆրունզ Մարան Հարությունյան


348 views3 comments

댓글 3개


ruzanazizyan76
2021년 11월 21일

Գրական մրցույթ նախաձեռնելը լավ գործ է, դրա համար շնորհակալություն նախաձեռնող խմբին։ Բայց ես գիտեմ, որ ձեզ ուղարկված պատմվածքների մեջ եղել են տեխնիկական բոլոր կանոններին համապատասխանող ու բոլորովին ինտենսիվ խմբագրական աշխատանք չպահանջող այլ գործեր եւս։ Գոնե այդպիսի մեկի մասին ես տեղյակ եմ /իմ աշխատանքը չէ/։ Բնականաբար Ժյուրիի իրավասությունների մեջ է մտնում ընտրել գործեր, որոնք կհրապարակվեն առանձին գրքով, սակայն կայքում մնացած աշխատանքները չhրապարակելը /գոնե նրանք, որոնք "ինտենսիվ խմբագրում" չեն պահանջում/ կարծում եմ ոչ միայն ճիշտ չէ, այլեւ ինչ-որ առումով հեղինակային իրավունքների խախտում է։ Ի դեպ, այդ աշխատանքների հրապարակումը կարող էր ձեռնտու լինել հենց հարթակի համար։ Մարդիկ կտարածեին իրենց պատմվածքները եւ դուք ընթերցողների նոր թիմ կձեւավորվեիք, մինչդեռ այսպես պատմվածքները եւ հարթակը մնում են ձեր նեղ, փոքրիկ բաբլում․ այսինքն նույն մարդիկ գրում են պատմվածքները,…

좋아요
ruzanazizyan76
2021년 11월 25일
답글 상대:

Իհարկե։ Պատմվածքը կոչվում է "Վեր, դեպի․․․", հեղինակ Նանե Վարդանյան։ Ի դեպ, գրելու պահին հեղինակը դպրոցահասակ երեխա էր։

좋아요
bottom of page