Կար-չկար մի թագավոր կար: Այս թագավորը ունենում է երեք որդի: Օրերից մի օր թագավորի աչքերը կուրանում են: Հավաքվում են աշխարհի բոլոր բժիշկները, իմաստունները: Բժիշկները ճարը չեն գտնում, իսկ իմաստուններից մեկը ասում է.
-Թագավո՛ր ապրած կենա, հեռու-հեռավոր լեռների այն կողմ մի խնձորի ծառ կա, անմահական խնձորի ծառ: Թե այդ խնձորներից ուտես, աչքերիդ լույսը կբացվի: Քո միակ փրկությունը անմահական խնձորն է: Մարդ ուղարկիր, թող բերի: Միայն իմացիր, որ ծառը հսկվում է դրերի կողմից: Գտի՛ր թագավորությանդ մեջ ամենաանվախներին ու ազնիվներին, և գործդ կհաջողի: Մեծ տղան լսելով ասում է.
-Հայ՛ր ես կգնամ, կբերեմ: Միայն օրհնի՛ր ինձ:
Ստանալով հոր օրհնանքը` սկսում է ճամփի նախապատրաստությունը: Հագնում–կապում է իր զենք ու զրահը, նստում է իր ձին ու օրեր շարունակ վարգելով` գտնում է ծառը: Ծառ մի ասա մի հրաշք ասա: Շուրջբոլորը լցված էր մաքրամաքուր լույսով, որը աչք էր շլացնում: Զմրուխտյա կանաչի վրա շողում էին ջրի կաթիլները, կապույտ քչքչան առվակում լողում էին ոսկեգույն ձկները: Գույնզգույն ծաղիկները ժպտում էին նայողի դեմքին: Քամին անուշ մի երգ էր շշնջում ու մրափ էր բերում բոլոր նրանց աչքերին, ովքեր կհայտնվեին մարդկանց կոցմից չհայտնաբերված այս վայրում: Խնձորները կախվել են ճութերից, ասես կանչում են ուտողին: Թագավորի տղան շփոթված ու արբած մի քանի խնձոր է ուտում, քունը տանում է, պառկում է ծառի տակ ու քնում: Քնում է, որպեսզի հետո արթնանա ու քաղի պտուղը` հորը տանելու համար: Քնում–արթնանում է, տեսնում է` ծառը դատարկ է: Դու մի ասա այդ ընթացքում մի դև է եկել ու խնձորները սրբել-տարել է: Գլուխը կախ հետ է վերադառնում տուն:
Միջնեկ տղան տեսնում է, որ մեծը դատարկաձեռն եկավ, ինքն է հորը համոզում գնալ ու խնձորները բերել: Թագավորը համաձայնում է: Հայրական օրհնանքներով ճանապարհում է միջնեկ տղային: Միջնեկ տղան անցնում է սարեր ու ձորեր, կռվում է քամիների ու փոթորիների դեմ ու գտնում է դրախտավայրը, ուր աճում է ծառը: Սա էլ հիացած սկսում է ման գալ այգում: Խոտերը զնգում էին ոտքերի տակ, ծաղիկները անուշ շշնջում ու ժպիտով, հետո բարձր ծիծաղով փռվում տղայի ոտքերի տակ: Տղան աշխարհում մոռացել էր ամենքի և ամեն ինչ: Ոտքը դրեց սառը ջրի մեջ ու սթափվեց, խնձորներով հիացած` մի երկուսը կերավ` մտածելով, որ քնի - արթնանա, նոր հավաքի ու տուն դառնա: Արթնանալուց հետո տեսնում է, որ ծառը դատարկ է`չհասկանալով` ինչ է կատարվել: Հետո գլխիկոր բռնում է տան ճանապարհը: Տեսնելով միջնեկ ախպորը` փոքրը ասում է.
-Հա՛յր, ես կգնամ ու կբերեմ:
Թագավորը ասում է.
-Որ մեծ ախպերներդ չբերեցին, դու ինչպ՞ես պիտի բերես:
-Հա՛յր, օրհնի՛ր ճանապարհս , ես կբերեմ:
Թագավորը օրհնում է որդուն: Սա հագնում է իր երկաթյա զգեստները, վերցնում է զենքերը և գիշեր- ցերեկ սարեր-ձորեր անցնելով` գտնում է ծառը: Մի երկուսը ուտում է, զգում է քունը տանում է: Թուրը քաշում է ձեռքի վրա փոքր վերք անում, աղ է ցանում վրան, որ մրմռա, քունը չտանի: Հասկանա, թե ինչ է լինում խնձորների հետ` հիշելով եղբայրների պատմածները: Քիչ հետո ինչ տեսնի: Դևը սողալով գալիս է ծառի կողմը: Ուզում է խնձորները կուլ տալ, թուրը քաշում է, վիրավորում դևին: Սա սողալով հեռանում է: Հավաքում է խնձորները պարկի մեջ ու բռնում տունդարձի ճանապարհը:
Թագավորությունում լուր է տարածվում, որ թագավորի կրտսեր տղան գալիս է ` բերելով անմահական խնձորները: Հայրը ուտում է խնձորները, աչքերը լավանում են:
Փոքր տղան պատմում է բոլորին դևի մասին և առաջարկում է գնալ սպանել: Եղբայրները համաձայնվում են ու զենք ու զրահ վերցնելով` ճանապարհ են ընկնում: Հասնելով խնձորի ծառին` գտնում են արյան հետքերը ու հետևելով դրանց հասնում են մի խորը փոսի: Երեք եղբայր որոշում են, թե ով է մտնելու վիրապի մեջ: Մեծ եղբորը պարանով կախում են փոսի մեջ: Վիշապների ջերմությունը այնքան շատ է լինում, որ մեծ տղան չի դիմանում ու կանչում է.
-Էրվամ, վառվամ, հանեք:
Եղբայրները պարանը ձգելով հանում են իրենց ավագ եղբորը:
Հերթը հասնում է միջնեկ եղբորը: Սրան են իջեցնում: Կեսից կանչում է.
-Էրվամ, վառվամ, հանեք: Եղբայրները քաշում են պարանը և հանում: Հերթը հասնում է փոքր եղբորը: Վերջինս ասում.
-Ինչքան ասեմ էրվամ, վառվամ, հանեք, չհանեք: Կիջեցնեք մինչև վերջ:
Եղբայրները այդպես էլ անում են:
Փոքր եղբայրը հասնում է փոսի հատակը և ինչ տեսնի: Լայն միջանցքներ, որոնք կորել էին գոլորշու և բուղի մեջ: Հերթով սկսում է անցնել միջանցքներով: Բացում է առաջին դուռը և տեսնում. վիշապը գլուխը դրել է մի գեղեցիկ աղջկա ոտքերին ու քնել է: Աղջիկը հասկացնում է, որ տղան հեռանա: Թագավորի տղան չի համաձայնում: Արթնացնում է դևին և սկսում են մենամարտել: Հաղթելով նրան և ազատելով աղջկան` գնում են առաջ:
Անցնում են երկրորդ միջանցքով և հանդիմում երկրորդ դևին: Սա էլ գլուխը դրել է մի գեղեցիկ աղջկա ոտքերի ու քնել է: Սրան էլ է արթնացնում: Մենամարտում են: Տղան հաղթում և ազատում աղջկան: Աղջիկները ասում են, որ կա մեկ ուրիշ` ամենագլխավոր դևը: Տղան որոշում է նրա հետ էլ մենամարտել: Անցնում են ամենալայն միջանցքով և տեսնում է, որ մի հսկա վիշապ գլուխը դրել է մի շատ սիրուն աղջկան ոտքերին ու քնել է: Աղջկա գեղեցկությունից կարելի էր մարդ շլանալ: Աղջիկը, տեսնելով նրանց, պատվիրում է հեռանալ, քանի դեռ դևը քնած է: Տղան չի համաձայնում:
-Արթնացրո՛ւ, այդ հրեշին,- դիմում է տղան:
-Իմացի՛ր, որ անպայման մեջտեղի գլխին խփես: Թե չէ, չես կարողանա հաղթել:
Դևն արթնանում է և մարդկային լեզվով սկսում խոսել.
-Գնա՛ այստեղից, քանի կարող ես:
Եկել եմ մեր թագավորությունը ազատել հրեշներից:
Սկսում են մենամարտել: Փոշին ու դումանը բարձրանում է վեր: Լսվում է հարվածների ձայնը:
-Մի հատ էլ զա՛րկ,- գոռում է դևը…
-Մի հատ էլ զա՛րկ,- կանչում է տղան:
Քիչ հետո դևը թափ է տալիս իրեն: Մեջտեղի գլուխը պոկվում է ու ընկնում:
Տղան ազատում է աղջիկներին ու մոտենում է այն անցքին, որտեղից իջել էին: Շարժում են կախ ընկած պարանը ու եղբայրները սկսում են քաշել պարանից: Քաշում – քաշում են ու հանում մի սիրուն աղջիկ: Մեծ եղբայրն ասում է.
-Սա ինձ կին:
Նորից են քաշում ու հանում մեկ ուրիշ սիրուն աղջիկ: Միջնեկ եղբայրն ասում է.
-Սա էլ ինձ կին:
Պարանը քաշում են և հանում են մի ավելի գեղեցիկ աղջկա: Եղբայրները որոշում են փոքր եղբորը փոսից չհանել: Բաց են թողնում պարանը: Աղջիկներին համոզում են, որ պարանը օդից կտրվել է ու տղան մահացել է:
Վերցնելով աղջիկներին` գնում են տուն: Պատմում են թագավորին տղայի պատմությունը: Թագավորը որոշ ժամանակ անց վշտից մահանում է:
Սրանց թողնենք իրենց հետ ու գնանք մեր տղայի կողմը:
***
Տղան ուշքի է գալիս ու սկսում է քայլել միջանցքով: Շատ է գնում թե չէ, հանդիպում է մի անցքի: Դուրս է գալիս ճեղքից լույս աշխարհ ու գնում է թագավորության հեռավոր գյուղերը:
-Չէ՛, իմ հոր տուն չեմ գնա, իմ եղբայրների երեսները չեմ կարող տեսնել, կապրեմ աշխարհում ինձ համար` իբրև ռամիկի որդի,- խոսում է ինքն իրեն ու քայլում է աչքը տեսած կողմը: Շատ է քայլում թե չէ, հասնում է մի գյուղ: Աշխարհից կտրված մի տեղ է սա գտնում հոր թագավորություն մեջ: Պատառոտված հագուստներով ծեծում է առաջին պատահած դուռը: Դուռը բացում մի ծեր կին:
-Ես քեզ որդի, դու ինձ մայր:
-Դու ինձ որդի, ես քեզ մայր: Բայց…
Այս պառավը մի խորթ աղջիկ էլ է ունենում: Տարօրինակ, չխոսկան ու մարդկանցից խուսափող: Պառավը շարունակ տղային փորձում է համոզել, որ հեռանա տնից, իրենց գյուղից գնա: Տղան հասկանում է պառավի խոսքերի իմաստը, բայց չի ցանկանում լքել խեղճ կնոջը: Հասկանում է, որ նրա աչքերը օգնություն են խնդրում, հասկանում է ու որոշում օգնել: Շուտով տղայի ականջն է ընկնում, որ գյուղում շարունակ կենդանիներ են պակասում: Առավոտները մարդիկ այս ու այն կողմ ոսկորներ են գտնում: Ոչ ոք չունի պատասխան, թե ուր են կորում իրենց կենդանիները: Սարսափը ընկնում է մարդկանց մեջ: Մարդիկ չգիտեն` ինչ անեն: Որոշում են մեծ միջոցներ հավաքել և տալ այն մարդուն, ով կբացատրի առեղծվածը:
Թագավորի տղային շատ է հետաքրքրում միջադեպը: Որոշում է գտնել մեղավորին և մարդկանց ազատել վախից: Որպեսզի քունը չտանի, նորից թրով կտրում է մատի ծայրը:Աղ է լցնում վրան, որպեսզի մրմուռից քունը չտանի: Պառկած է պառավի տանը իր անկողնում, տեսնում է պառավի խորթ աղջիկը քնից արթնանում ու սողոսկելով դուրս է գալիս խրճիթից: Տղան հետևում է նրան: Աղջիկը գնում- գնում է մի դասշտ է հասնում: Հովիվն ու հոտը քնել էին, մի գոլորշի է արձակում և տիրում է համատարած լռություն: Թե շները քնած չէին, սրանք էլ են ընկնում Մորփեոսի գիրկը: Քնում է նաև թագավորի տղան` ընկնելով խոտերի մեջ:
Առավոտյան, երբ ծագում է արևը, ու շողերը սկսում են վազվզել խոտերի վրայով, լսվում է մարդկանց սարսափած ձայները: Տղան աչքերը բացում է ու տեսնում ոչխարի հոտ, որի միջով, թվում է, թե գայլի ոհմակ է անցել: Ցաքուցրիվ ոսկորներ ու քնկոտ աչքերով հովիվներ: Ոչ ոք չուներ պատասխան: Տղան աննկատ հեռանում է ու վերադառնում խրճիթ: Պառավը անհանգիստ է, աղջիկը քնած: Ամբողջ օրը նրան հանգիստ չէին տալիս զանազան մտքեր: Ինչ եղավ աղջկա հետ:
Մինչ մտամոլոր նստել ու նայում է քնած աղջկան` վերջինս արթնացավ, իր տաք անկողնում նստեց ու երջանիկ դեմքով նայեց տղային:
-Ի՞նչ լավ գիշեր էր,- ասաց նա:
Տղան գլխով արեց ու տեսավ, որ աղջկա աչքերը կրակներ են: Նրան թվաց թե շուտով էլի կքնի: Եվ իրոք կքներ, եթե պառավը ձայն չտար:
-Որդ՛ի, աշխարհը զարմանալի է, լի է առեղծվածներով: Ե՛լ, քո սիրած կերակուրը օջախին է: Դու էլ վե՛ր կաց, թե չէ մենակ կոկորդիցս պատառ չի գնա:
-Դուք կերե՛ք, -ասաց աղջիկը ու շուռ եկավ պատի կողմը:
Պառավն ու թագավորի տղան միմյանցից թաքցնում էին, ու ամեն ինչ կարգին էր թվում: Ուտում էին, բայց պատառը կուլ չէր գնում: Երկուսն էլ գիտեին դեպքի մասին, բայց երկուսն էլ համառորեն լռում էին, փախցնում էրն հայացքները իրարից, իսկ խոսակցությունը ոչ մի ձև չէր ստացվում:
Տղան գիտեր, որ աղջկա մատ խառն է այս դեպքերին: Բայց ո՛չ կարող էր ժխտել, ո՛չ էլ հաստատել: Մոտեցավ հերթական գիշերը: Նրանք արդեն հասկացել էին, որ գիշերը իրենը տանելու է: Մութը իր շղարշը պատեց գյուղի վրա: Ամեն բան կորավ մթության մեջ: Ձայները դարձան ավելի լսելի, ու մթությունը ավելի տեսանելի: Զնգաց լռության ձայնը: Բոլոր լույսերը հանգան: Ամեն մարդ դարձավ իր ընտանիքի ու գյուղի ապավենը:
Թագավորի տղան պառկեց իր անկողնու մեջ` ձևացնելով իբր քնքած է: Պառավը շուռումուռ էր գալիս իր անկողնու մեջ, անուշ քնով քնած էր միայն խորթ աղջիկը: Գիշերը գնալով ծանրանում է, կախվում մարդկանց աչքերից ու քունը դառնում է քաղցր, ինչպես սիրեցյալ: Վերջապես, թվում է` քունը հաղթել է բոլորին, աղջիկը նորից վեր է կենում անկողնուց ու քայլերն ուղղում է դռան կողմը: Տղան ամուր սեղմել էր ձեռքի վերքը: Ցավից սարսուռը անցնում էր մարմնով, սառը թրջոցները դրել էր ոտքերի տակ, որպեսզի քունը չտանի: Դուրս եկավ ու քայլերն ուղղեց աղջկա կողմը: Քնած էին բոլորը: Հանկարծ աղջիկը գոլորշի արտաշնչեց բերանից: Գոլորշին խառնվեց մթությանը: Ամեն շնչավոր առարկա անշնչացավ: Թագավորի տղան փակեց աչքերն ու խոնավ շորով փաթաթելով գլուխը փորձեց հաղթահարել քունը: Ամեն ինչ ստացվում է, բայց գոլորշու ուժը ավելի զորեղ էր: Քունը հաղթեց տղային: Վերջինս ընկավ այն թաքստոցի մոտ, որտեղ պատսպարվել էր:
Լույսը բացվեց: Ինչպես մարդիկ են ասում, թող բարին էլ հետը գա: Մարդիկ նորից գտան կենդանիների ցաքուցրիվ ոսկորներ: Սարսափը բոլորի մեջ էր, ամեն մարդ մտածում էր իր անձի փրկության մասին: Տղան արթնացավ իր անկողնում, զարմացած ու ահաբեկված: Շփոթմունքը պատել էր նրան, նայեց պառավին ` պատասխան ակնկալելով: Բայց պատասպանը ուշանում էր:
-Նա է,- շշնջում էին պառավի շուրթերը:
-Նա …
Տղան ահնհամբեր սպասում էր հերթական գիշերվան: Ամբողջ ցերեկը պտտվեց աղջկա շուրջը`զննելով և ուսումնասիրելով նրան: Փորձեց թափանցել աղջկա աչքերի մեջ: Կրակներից սկսեց այրվել: Գլուխը հանկարծակի թեքեց պատի կողմը և անհագ ծարավ զգաց: Վազեց աղբյուրի մոտ ու մտավ ջուրը: Նրան հետաքրքրում էր`ով էր իրեն բերել տուն :Մի՞թե աղջիկը: Ամբողջ օրը թափառեց դաշտերում, փորձեց հասկանալ ու ընկալել քամու ձայնը, լսել բնությանը ու գտնել ո՞վ է և ինչո՞ւ հարցերի պատասխանը:
Երեկոյան հոգնած հասավ տուն`բնությամբ լցված: Աղջիկը արև տեսավ տղայի աչքերի առաջ: Ծակծկեց աչքերը աղջկա, ու երկու կաթիլ արցունք կաթեց աչքերից: Կաթեց ու կաթացած տեղը այրվելով անցավ հողի տակ: Հողը փափկեց:
Տղան մտածում էր հերթական գիշերվա մասին: Ի՞նչ կլինի: Էլ հնար չգիտեր չքնելու համար: Ամեն բան փորձել էր ու ամեն ինչ տապալել:
Գյուղացիներից շատերը որոշել էին լքել գյուղը: Սարսափը համատարած էր:
Եկավ հերթական գիշերը` խորհրդավոր ու տանջալի: Ոչ ոք չէր քնել գյուղում: Վառվում էին բոլորի լույսերը, լսվում էին բոլորի աղաղակները: Աղջիկը անահնգիստ էր. չէր քնել: Ամբողջ մարմնին պատել էր անորոշ խլրտուքը: Նա դուրս եկավ խրճիթից: Տղան` անշտապ նրա հետևից: Պառավը կուչ էր եկել անկյունում ու քթի տակ ինչ-որ անորոշ բան էր մրմնջում: Աղջիկը մտավ հրապարակ, ու գոլորշին արտաշնչեց: Վայրկյանական բոլոր ձայները լռեցին: Տղան բղավեց.
-Չհամարձակվե՛ս ինձ քնեցնել, ես գիրեմ, որ դա դու ես: -Չհամարձակվե ՛ս,- ու իրեն նետեց աղբյուրի մեջ: Աղբյուրի մեջ խորը քուն է իջնում տղայի աչքերին:
Աղջիկը քմծիծաղ տվեց, ու սկսվեց կերպարանափոխությունը: Եղունգները դարձան ծանկեր, մաշկը պլոկվեց ու դուրս եկավ, երկար վարսերը դարձան կոշտուկներ մեջքին: Գլուխը դարձավ եռագլուխ: Աչքերը դարձան կրակներ, ու կրակ արտաշնչեցին նրա ռունգերը: Նստեց ջիր վրա ու փակեց դեպի գյուղը գնացող ջրի հոսքը:
Մարդիկ սարսափից, վախից չգիտեին` ինչ անել: Պառավին էին մեղադրում, նրան անիծում` տանը վիշապ պահելու համար: Իսկ խեղճ կինն ի՞նչ աներ: Վիշապը ջուր չէր տալիս նրանց: Պայման էր դրել. ամեն օր մի կենդանի արարած էր ուզում, ուտելու համար: ժամանակավորապես նրանք համաձայնում են: Ամեն օր մի ընտանիք իր անասուններից մի գլուխ առանձնացնում էր ու գյուղի մեծերը այն տանում էին հրեշի մոտ: Կապում էին աղբյուրին մոտիկ մի քարից ու ահաբեկված փախնում էին: Վիշապ աղջիկը գլուխը բարձրացնում է, բերանից գոլորշի է արտաշնչում ու մի բերան է անում խեղճ կենդանուն: Որոշ ժամանակ անց վիշապը պահանջում է, որ մարդ բերեն իրեն` ամենասիրունին ու ամենախիզախին: Մի օր, երկու օր , մի շաբաթ բնակիչները ջուր չեն ունենում: Լուր են ուղարկում թագավորին` իրենց օգնելու և երկիրը վիշապից ազատելու համար: Թագավորը զորք է հավաքում ու ուղարկում վիշապի դեմ մենամարտի: Մեկ- երկու և վիշապը մի բերան է անում զորքի մի մասին: Մյուսն մասն էլ ահաբեկված փախչում է այն ճանաարհով, որով եկել էր: Թագավորը ավելի մեծ զորաբանակ է ուղարկում, բայց սա էլ կիսատ-պռատ ետ է վերադառնում: Թագավորը որոշում է անձամբ գլխավորել զորքը` վախը սրտում և ահաբեկված: Աչքերի առաջ անցնում անմահական խնձորի ծառը, հրեշները, մտաբերում է եղբորը ու աչքերը թացացնելով` որոշում հաղթել իր վախերին ու հրեշին: Հարազատ եղբոր ձայնը լսելով` ջրից ելնում է փոքր եղբայրը: Բացում է աչքերը, ու ճանաչում արդեն թագավոր դարձած եղբորը: Եղբայրը նրան չի ճանաչում, ջրից հանում է անծանոթին ու նրա աչքերին նայելով` ակամա հարազատ բան է գտնում:
-Քո աչքերը,- ասում է թագավորը, - քո աչքերի նման աչքեր ես թողեցի խորը փոսի մեջ: Բայց դու նա չես: Նուրբ ու գեղեցիկ էր, լույս էր արևի պես, խանձված չէր քո պես: Խիզախ էր, բայց խիզախությանը խառնել է միամտությունը, դրա համար էլ կործանվեց, կործանեցի՜նք…
-Ի՛ մ աչքերի, ի՞նչ եք խոսում, տեր արքա- հետաքրքրվեց թագավորի տղան` աչքերը խոնարհելով,- իմ աչքերը էնքան տխուր են: Ես աշխարհում չունեմ ոչ մի հարազատ, թափառական մարդ եմ: Ինձ անգամ վիշապը չկերավ:
-Աչքերիցդ խիզախությունդ հորդում է: Դարձի՛ր զորքիս հրամանատարը, օգնի՛ր ոչնչացնել այս հրեշին:
Տղան համաձայնում է: Շատ էր ուզում իմանալ` ինչ է անում այն աղջիկը, որին ինքը փրկեց: Բայց չգիտի` ինչպե՞ս հարցնի, ո՞ւմ հարցնի:
Սև հրեշը, քանի որ կուլ էր տվել թագավորի զորքի մեծ մասին, տռզած փորով քնեց օրերով: Տղան օր ու գիշեր պտտվում էր նրա շուրջը, հաշվում հարվածները, որ անիմաստ անցնում էին նրա գլխով: Ոչ մի ելք չկար: Պետք է գործի դներ արքայական սուրը: Բայց վերջինիս գործածությունը կմատներ իր ով լինլը: Այլ ելք չկար: Սուրը պահել էր պառավի տան տանիքին, խոտերի մեջ: Փնտրեց և գտավ, գտավ և արտասվեց, արտասվեց և ներեց եղբայրներին ու հիշելով հայրական վերջին օրհնանքները` թուրը համբուրեց ու գնաց հրեշին ընդառաջ: Դաշտը կորել էր գոլորշու մեջ, բոլորի աչքերին քուն էր բերել գոլորշին: Անգամ թագավորն էր ննջում իր ձին նստած: Տղան հասավ ու ձայնեց հրեշին.
-Արթնացի՛ր, մա՛հդ եկել է:
Հրեշը բարձրացրեց գլուխը, բացեց աչքերը և կրակ արտաշնչեց: Թագավորի տղան վահանով պաշտպանվեց: Կրակը անդրադարձ կատարեց ու դիպավ դիմացի ծառին: Ծառը սկսվեց այրվել: Հերթը թագավորի տղայինն էր, պիտի հարվածեր, բայց ո՞ր գլխին: Որին խփում էր, էլի վայրկյանական աճում էր, ու կրակ արտաշնչում: Աղմուկ – աղաղակից բոլորը արթնացան: Թագավորի աչքից չվրիպեց թուրը: Հասկացավ, հավատաց, որ արյունը երբեք չի ուրանիա: Հավատաց, որ մենամարտող խիզախ երիտասարդը իր հարազատ եղբայրն է: Հավատաց ու ամաչեց իրենց արածի համար: Կանչեց զինվորներից մեկին ու պատվիարեց գնալ և մյուս եղբորը կանանց հետ բերել: Իսկ ինքը թուրը վերցրեց և նետվեց առաջ:
-Եղբա՜յրս, հեռո՜ւ,- հարվածն իմն է: Ու սկսում են երկու եղբայրներով մենամարտել հրեշի դեմ: Ամեն ինչ և ամենն կորում են փոշու մեջ: Միայն լսվում է թրերի ձայնը և կրակն է անհետանում փոշու մեջ:
-Մեջտեղի գլուխը, -կանչում է փոքր եղբայրը: -Մեջտեղի գլուխը, ճիշտ ու …,- հիշում է աղջկա խոսքերը և հարվածում է` կտրելով վիշապի մեջտեղի գլուխը:
Ջրի ակը բացվում է, գոլորշին վերանում է և դևի մարմինը դղրդոցով ընկնում է գետնին:Մարդկանց աղաղակը սար ու ձոր է հասնում: Ուրախությունից խենթացած մտնում են ջուրը ու սկսում են խաղալ ջրի հետ:
Շուտով հասնում է նաև միջնեկ եղբայրը կանանց հետ: Երկու եղբայրները ներողություն են խնդրում փոքր եղբորից, իրենց կանանցից: Թագը տալիս են նրան` ըստ իրենց հոր կամքի: Նրան են հանձնում իր փրկած աղջկան` ամենասիրունին, որը միշտ էլ հավատացել ու սպասել է փոքր տղային:
Փոքր եղբոր սրտում չարություն չի լինում, այլ միայն սեր ու կարոտ: Համաձայնում է: Վերցնում է հոր գավազանն ու համբուրելով` երկինք բարձրացնում:
Երկար տարիներ թագավորում են նրանք հաշտ ու համերաշխ: Ունենում են զավակներ` դևերի նման անվախ ու ուժեղ: Ոչ ոք թագավորությունում այդպես էլ չի իմանում, որ սիրուն աղջիկները` թագավորի որդիների կանայք, դևերի ցեղից են լինում, սպիտակ դևերի, որոնք միշտ ընկերանում են մարդկանց հետ: Իսկ սրանց սերունդներից միշտ անվախ դևեր են ծնվում:
Comments