top of page



Ուրախալի լուր
📖 2025թ. փետրվարի 20-ին, ժամը 18:30-ին , Common Ground Books & Spirits -ում ( Բաղրամյան 6 ) կկայանա «Դիցային» ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել Արմկոն 2023 Չորրորդ մրցույթի արդյունքում և ներառում է տարբեր հեղինակների պատմվածքներ։ Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին։ 🎉 Մուտքն ազատ է։
Feb 13, 20251 min read


#Արմկոն2023 «Վահագն», հեղինակ՝ Շահանե
Արամն այն պատվախնդիր հայերից էր, ում համար աշխարհի կենտրոնը, սկիզբն ու վերջը Լեռնահայաստանն էր։ Անխախտելի, անքննելի միակ օրենքը մինչև վերջին շունչը ծառայել ազգին ու մայր հողին։ Գլուխ խոնարհել միայն Աստծո տաճարում, սուրբ խորանի առաջ ու Բարձրյալի սուրբ անունը շուրթերին։ Այս խենթ հայրենասերը չէր կարող հանդուրժել, որ համագյուղացիները ֆիդային Արամի հետևից ծաղրական խոսքեր ասեին կամ ծիծաղեին, ինչ է Աստված իրեն ու իր Աննային երկու աղջիկ էր պարգև արել։ Ինչ անեին խեղճերը, որ իրենց բախտ
Apr 26, 202412 min read


#Արմկոն2023 «Թագավորի փոքր տղան և սպիտակ դևը», հեղինակ՝ Նարինե Մանուկյան
Կար-չկար մի թագավոր կար: Այս թագավորը ունենում է երեք որդի: Օրերից մի օր թագավորի աչքերը կուրանում են: Հավաքվում են աշխարհի բոլոր բժիշկները, իմաստունները: Բժիշկները ճարը չեն գտնում, իսկ իմաստուններից մեկը ասում է. -Թագավո ՛ ր ապրած կենա, հեռու-հեռավոր լեռների այն կողմ մի խնձորի ծառ կա, անմահական խնձորի ծառ: Թե այդ խնձորներից ուտես, աչքերիդ լույսը կբացվի: Քո միակ փրկությունը անմահական խնձորն է: Մարդ ուղարկիր, թող բերի: Միայն իմացիր, որ ծառը հսկվում է դրերի կողմից: Գտի ՛ ր թա
Apr 23, 20248 min read


#Արմկոն2023 «Լուսաբացից առաջ», հեղինակ՝ Լիլի Ֆենգ
Երաժշտությունն ու աղմուկը փոթորկի պես խլացրին: Շփոթված կանգ առա: Լույսերը կայծակնային արագությամբ փոխվում էին՝ կարմիր, կապույտ, կանաչ, դեղին … Մի քանի րոպե անց աչքերս հարմարվեցին միջավայրին: Երիտասարդները ակտիվ պարում էին իրար հրելով, գոռալով, համբուրվելով և հալվելով երաժշտության հնչյունների տակ: Որոշները խմում էին ալկոհոլային խմիչքներ, «կպցնում» մեկ գիշերվա համար զուգընկերներ … Ես չպետք է մոռանայի՝ ինչու եմ եկել այստեղ: Մեջքս ուղղեցի և «ձանձրացող» հայացքով սուզվեցի ամբոխի մե
Apr 18, 202420 min read


#Արմկոն2023 «Կախարդական ծիրանափողը», հեղինակ՝ Սաթենիկ Ղազարյան
Սիրում էր ձուկ բռնել։ Գետը խորը չէր։ Ափին մոտ գրեթե թզաչափ էր, մանր քարերով առատ։ Հսկա քարերը տեղափոխել էր գետի հունին ընդառաջ, փակել ջրի ճանապարհը, քարերին հանդիման ջուրը հավաքվում էր, լճանում, հետո հեռանում․ շատ հարմար էր որսի համար։ Ձկնորսությունն ավելի էր սիրում, քան օջախի կրակը պահելը, դրանով հիմա հաջողությամբ փոքր եղբայրներն էին զբաղվում։ Ջրում ոտքերը զգում էին քարերի տարբեր ձևերը՝ կլոր, հարթ, երբեմն սուր, որից հանկարծ լարվում ու ցավից ցատկոտում էր, բայց միևնույնն է հաճ
Apr 15, 202413 min read


#Արմկոն2023 «Դևերի իշխանուհին», հեղինակ՝ Արթուր Առաքելյան
1 Քաղաքամայր Վանադվինի փողոցներում եռուզեռ էր տիրում։ Քաղաքի բոլոր ծայրերից ամբոխները շտապում էին գլխավոր հրապարակ` արտասովոր ներկայացում դիտելու։ Պճնված առևտրականներն ու ցնցոտիազգեստ ռամիկները, ալեհեր ծերունիներն ու երիտասարդ կանայք մեկը մյուսին հրելով փորձում էին ավելի լավ դիրք նվաճել գլխավոր տաճարի դիմաց։ Տաճարի աստիճաններին մռայլ կերպարանքով կանգնած էին սևազգեստ ու երկարամորուս մարդիկ` Սուրբ Գահի նվիրյալ սպասավորները։ Երկու զորական հրապարակ բերեցին ծանր շղթաներով կապկպվ
Apr 12, 202423 min read


#Արմկոն2023 «Մհերի դուռը», հեղինակ՝ Լիանա Խաչատրյան
Սպիտակ դուռը ճռռաց: Պատուհանի մոտ նստած երիտասարդը դանդաղ շրջվեց: Նայեց ներս մտնող կնոջը: Շուրթերը ճկվեցին պինդ աղեղնալարի պես: Նշան բռնեց ուղիղ կնոջ աչքերի մեջ: -Յաաա, ողջույն Գիշերամայր… 2 Հայելիները չեն ստում: Սպիտակ մազերը, ծիկրակելով սևերի արանքից, հիշեցնում են, որ Կարինեն 45 տարեկան է: Չի ներկելու: Հայելուն ստելն իսկական արկածախնդրություն է: -Վայ Լիլո, մազերիդ փոխարեն կանաչի ա աճել,-կատակում է 12 ամյա որդին: Աղջիկը, որ երեք տարով մեծ է, ծռմռում է բերանը. -Լավա դե: Ես ապ
Apr 10, 20249 min read


#Արմկոն2023 «Հին աստվածներ, նոր խնդիրներ», հեղինակ՝ Սիմա Սեդրակյան
1 Անահիտը գիտակցում էր, որ իր դեպքում գլխացավը թեթևացնելը պահանջում էր ավելին, քան պարզապես ճակատի մերսումը կամ դեղորայքային միջամտությունը: Աստվածների մարմինները չէին գործում հստակ կենսառիթմերով, ուստի սովորական մեթոդները անարդյունավետ էին իր համար: Մեքենայի սահուն շարժումը կարող էր որոշակի հանգստություն առաջարկել, եթե չլիներ Արձագանքի՝ նյարդեր ջախջախող ձայնը։ Տարեց դիցուհու հայտնած լուրերը Անահիտի գլխացավից էլ ավելի անդուր էին: — Ոստիկանությունը չի միջամտի, բայց կոչ արեցին
Apr 9, 202423 min read


#Արմկոն2023 «Պիծուշենի գաղտնիքը», հեղինակ՝ Զան Գալյան
Գարուն էր։ Քամին ցրել էր ամպերը, երկինքը կարծես հուզված լիներ արևի նորաթուխ ճառագայթներից։ Օդը արցունքի պես թափանցիկ էր։ Վաղորդյան ցողը դեռ նշմարվում էր թփերի վրա։ Ես որոշել էի վաղ ճամփա ընկնել, որ մինչև մութը վրա հասնելը գյուղում լինեի։ Ես հստակ նպատակով էի գնում գյուղ․ երկու ամսով գյուղի երեխաներին պիտի գրականություն սովորեցնեի։ Ինքս ինձ ուսուցչապետ հռչակած ու իմ ինքնահռչակ պաշտոնից գոհ, կպչուն ժպիտով ու երազաշաղախ աչքերս չորս արած՝ գնում էի դեպի Պիծուշեն։ Որոշել էի գնալ փո
Apr 5, 202421 min read


#Արմկոն2023 «Ասք թրի, նիզակի ու վրեժի մասին», հեղինակ՝ Արթուր Առաքելյան
Կար մի դարաշրջան, երբ աշխարհը լի էր մոգությամբ, առասպելական արարածներն ապրում էին մարդկանց կողքին, ռազմիկները փառք էին վաստակում իրենց արիությամբ, իսկ գուսանները գովերգում էին նրանց սխրանքներն իրենց երգերում։ Այդ դարաշրջանում երկրի վրա սփռված էին բազում թագավորություններ և դրանցից ամենահարուստն ու գեղեցիկը Լեռնածովքն էր։ Մի հսկա լեռնապատ երկիր, որ տարածվում էր երեք ծովերի շուրջ՝ Երկնածովի, Վիշապածովի ու Կապուտանի։ Լեռնածովքից հարավ ընկած էր Մեծ Անապատը, որտեղ ծնվում ու կործա
Apr 3, 202422 min read


#Արմկոն2023 «Վերջին վիշապի ասպետը», հեղինակ՝ Մարիամ Համբարձումյան
Գլուխ 1 Ոչ այնքան ձանձրալի էքսկուրսիան Տասնմեկամյա Դավիթը պատրաստ էր երդվել, որ սա իր կյանքի ամենաանհետաքրքիր էքսկուրսիան էր։ Ամառը մոտենում էր վերջին, և մինչև դպրոց վերադառնալը տղան հույս ուներ գոնե մի քանի հիշարժան արկած ունենալ: Սակայն դատելով վերջին արշավների միապաղաղությունից և էքսկուրսավարների անգիր արված տեքստերից՝ ոչ արկածներ, ոչ էլ հետաքրքրություն առաջացնող փաստեր չէին սպասվում: Հոգնելով էքսկուրսավարի մոնոտոն ձայնից, Դավիթը անընդհատ հետ էր ընկնում խմբից, նախընտրելով
Apr 1, 202421 min read


#Արմկոն2023 «Միջնաբերդյան Պատմություններ: Այն կողմում...», հեղինակ՝ Հայկ Հովյան
Պարող լեռների հյուսիսային լանջերը քարքարոտն էին խիստ և հատկապես մայրամուտին, երբ Լեռնաշխարհը լքող արևի ճառագայթները սողալով անց էին կենում սարերի կատարներից անդին, այդ լանջերը չարագույժ երանգներ էին ստանում: Ցերեկվա տապից բավականաչափ տաքացած ժայռաբեկորները սկսում էին ճարճատյունով սառչել, խորհրդավոր սուլոցներ արձակելով սեղմվում էին ցրտից և թվում էր թե բարձրաբերձ գագաթներն ուր որ է սկսելու էին ուս-ուսի տված շուրջպար բռնել այդ ձայների տակ: - Հին առասպելն ասում է, թե լեռներում ապ
Mar 29, 202411 min read


#Արմկոն2023 «Որտեղի՞ց են գալիս վիշապները», հեղինակ՝ Ա. Տ. Մանուկյան
Վառ աչքեր կտրուկ բացվեցին։ Հեռվում ծովերն էին աղմկում։ Գլխավերևում երկինքը մռայլ էր, մութ ու անբարյացակամ: Քամին ոռնում էր ինչպես մի կատաղի, հզոր առյուծ։ Խիտ մառախուղը, որն օձի պես սողում էր լեռնագագաթների միջով, թաքցնում էր արևի լույսը: Երկինքը բարկացած էր. և Նա նույնպես: Զուտ վայրկյաններ արթուն լինելն արդեն իսկ ուշ էր։ Պետք էր արագացնել։ *** – Այսօր պրոֆեսոր Մորգան Բ. Հերցենին, ով հայտնի ամերիկացի պատմաբան և Հարվարդի մարդաբանության պրոֆեսոր է, տեսել են պարոն Արթուր Մարեցյա
Mar 27, 202414 min read


#Արմկոն2023 «Գամփռը», հեղինակ՝ Լիանա Խաչատրյան
«…Եվ Տերը տեսնելով`գթաց նրան ու ասաց. «Մի լար»: Ապա մոտեցավ ու դիպավ դագաղին: Նրանք, որ տանում էին դագաղը, կանգ առան: Եվ Նա ասաց. «Երիտասարդ, քեզ եմ ասում, վեր կաց»: Եվ նա, որ մեռած էր, նստեց ու սկսեց խոսել …»: Քահանան նայեց հավատացյալներին: Անտաբեր էին: Մտքերով էին: Ոմանք քնել էին: Հինգ տարեկան աղջնակն ուսումնասիրում էր Աստվածամոր նկարը: Գույներ: Տիկին Ալվարդն իր կարմիր ձեռքերին էր նայում. հաստամարմին մատանին եկել էր կշիռ և տեսք հաղորդելու գործից և քնքշանքից ճաքճքած պինդ մատ
Mar 25, 20249 min read


#Արմկոն2023 «Վիշապը, որը մարդկանցից գլուխ չհանեց», հեղինակ՝ Արտավազդ Եղիազարյան
Երեք պատերազմների մասնակից Գիժը (զինակիցների տված մականունն էր՝ տաքարյուն ու արագ բորբոքվող բնավորությանը միանգամայն համահունչ) մեքենայի ոնտնակն այնպես սեղմեց, կարծես ուզում էր ճզմեր ոչնչացներ դրան։ Գոռաց։ Լավ էր՝ մեքենայի մեջ ու շրջակայքում մարդ չկար, ոչ ոք գժի տեղ չէր դնի։ Ոչ էլ հեգնական քմծիծաղով կնայեր դեմքին, ինչպես տարածաշրջանի ամենահայտնի ու պահանջված, եթե չասենք՝ շուկան մենաշնորհի վերածած վիշապաորսը՝ Գառնիկը։ Գժի աչքերի առաջ հայտնվեց որսորդի բազուկը, որը պատված էր վիշ
Mar 22, 202415 min read


#Արմկոն2023 «Անդունդ», հեղինակ՝ Լևոն Մկրտչյան
Und wenn du lange in einen Abgrund blickst, blickt der Abgrund auch in dich hinein. Nietzsche - Պարոն Վարդանյան, ի՞նչ գիտեք «Անդունդ» համակարգի մասին։ Երբ նման հարց տալիս է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, պատասխանը լավ կլինի ձևակերպես արագ, սեղմ ու ստույգ։ Ես մեկ անգամ էլ աչքի տակով անցկացրեցի Ռյու Նակամուրայի աշխատասենյակը։ Սպարտայական պարզություն, ոչ մի ավելորդ բան։ Դատարկ պատեր, աշխատասեղան, ձախ պատը ամբողջովին թափանցիկ. «Էոլ» իմերսիվ տեխնոլոգիայի շնորհիվ քեզ թվում է
Mar 20, 202410 min read


#Արմկոն2023 «Թանաքագրություն», հեղինակ՝ Մարի Մելիքյան
[Լուսնի օր, Երեզկան] [Տրե] [21-րդ Զառիվայր] Տեղանուններ. Վերին Ցամաք, Ներքին Ցամաք, Գեհեն Աստվածներ. Բոցեղեն (նաև՝ Վահագն), Կրկնակ (նաև՝ Արեգ), Նանե, Անահիտ, Տիր, Գոյարար (նաև՝ Արամազդ) Գիշերամայրեր. Թանաք, Իժե Գեհենաբնակներ. Հատու, Սպանդարամետ 1 Երազիս մեջ՝ լույսը սուր դանակ էր դարձել ու կոկորդս էր պատռում։ Ինքս ինձ թափ տվեցի, Թանա՛ք՝ կշտամբեցի ինձ, դու լույսի ճանկերով տարվողը չես, քեզ հավաքիր։ Վերին Ցամաքը քո կարիքն ունի, լլկված աստվածները պարկուճի մեջ են, սև գույնը խրած սր
Mar 18, 202413 min read


#Արմկոն2023 «Ինքնաքար», հեղինակ՝ Թեգլե
1. - Կարող եք ներսում սպասել, մինչև տիկին Հակոբյանը մոտենա, - ասում է ինձ երիտասարդ աղջիկը ու բացում դուռը դեպի մեծ սենյակ։ Մոտենում եմ գրասեղանի դիմաց դրված երկու բազկաթոռին, մեկում տեղավորում ուսապարկս, մյուսում նստում։ Հայացքս գցում եմ աջ կողմիս պատուհանից դուրս։ Երեքուկես տարի Երևանում եմ, որից երեքուկեսն էլ գալիս եմ տիկին Հակոբյանի մոտ, ու թեև կյանքը բավականին մարսելի է թվում, ամեն շաբաթվա այցին ընդառաջ ասելիքներս չեն վերջանում։ - Ողջույն, ո՞նց ենք, - երկու րոպե առաջ մտա
Mar 15, 202415 min read


#Արմկոն2023 «Բիայնիլի», հեղինակ՝ Նելլի Ղալեչյան
«…Հնամենի աստղերը մոռացված տիեզերքի Ժամանակ առ ժամանակ գալիս են այցի, Դառնում են աշխարհի կողմն աչքերը ջրալի, Որ հիշեն իրենց քրոջը՝ վաղուց անհասանելի: Լեռնային ժողովուրդը թերևս չհիշի՝ Երկնային ծնունդն իրենց վաղեմի, Երբ ինքնուրաց լուսատուն արար - աշխարհի, Զոհեց իր բեղուն լույսը հանուն իրենց գալիքի, Եվ անունն էր նրա՝ Բիայնիլի…» Ժուկով-ժամանակով, տիեզերքի անծայրածիր խորքերից մեկում, հազարամյա աստեղատան լուսատուները համատեղ երգ էին ասում, երգում էին լույսի մասին, երբ ընտրյալ հողե
Mar 12, 202411 min read


#Արմկոն2023 «Մոռացված աստծո տաճարը», հեղինակ՝ Արթուր Առաքելյան
Աթենքի մարմարակերտ տաճարներից հեռու` քաղաքի ետնախորշում էր գտնվում Զենոբիոսի գինետունը։ Երեկոյան այստեղ էին հավաքվում հասարակ աթենացիներն ու քաղաքի ոչ այնքան ունևոր հյուրերը։ Յուղե լամպերի աղոտ լույսը հազիվ լուսավորում էր սրահն ու զարմանահրաշ ստվերներ գցում բորբոսնած պատերի վրա։ Փայտե սեղանների շուրջ խմբված այցելուները տարված էին զանազան խոսակցություններով։ Գինետան դուռը բացվեց ու ներս մտավ ցնցոտիավոր մի մարդ։ Հազիվ 35 տարեկան լիներ, բայց չարքաշ կյանքն արդեն հետք չէր թողել..
Mar 9, 202410 min read
bottom of page